Պարզվում է՝ Ադրբեջանը երկու տարի պատրաստվում էր պատերազմի՝ Փաշինյանի միջոցով փափուկ բարձ դնելով հայաստանցիների գլխի տակ

Եվ այսպես պարզվում է Ադրբեջանը սկսած 2020-ի նոյեմբերից պատրաստվում էր նոր պատերազմի, իսկ որպեսզի բթացվեր Հայաստանի զգոնությունը, խաղի մեջ էր մտցվել Հայաստան-Թուրքիա դիվանագիտական «սիլիբիլին»: Բացի այդ «խաղաղության դարաշրջանի» բացման գաղափարը անհրաժեշտ էր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա կարողանար հաղթանակ տանել 2021-ի ընտրություններին:

Եվ զարմանալի չէ, երբ 2021-ի գարնանը Հայաստանի զինված ուժերը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, առաջինն այդ պահանջի դեմ արձագանքեց Թուրքիան: Անկարայում արդեն նախագծել էին Փաշինյանի իշխանության, ընտրությունների միջոցով վերարտադրվելու սցենարը, որպեսզի դրանից հետո կարողանային փափուկ բարձ դնել հայաստանցիների գլխի տակ:

Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիան Ադրբեջանի հետ կազմակերպեց մի քանի ռազմավարական բնույթի զինավարժություններ: Բաքուն այդ երկու տարվա ընթացքում գնեց ևս մի քանի միլիարդի զինտեխնիկա:

Եվ, ամենակարևորը, Ադրբեջանը այդպես էլ չբացեց իր ցամաքային սահմաններն իր հարևան երկրների հետ և մինչ այսօր այն փակի տակ է գտնվում:

Աշխարհի գրեթե բոլոր երկրները բացել են իրենց սահմանները, պանդեմիայի ավարտից հետո, բացի... Ադրբեջանից:

Մեծ դժգոհություններից հետո Ադրբեջանը բացեց միայն իր օդային սահմաններն այն էլ ոչ բոլոր իր քաղաքացիների համար:

Ավելին, հաշվի առնելով Նախիջևանի կարգավիճակը, որոշում կայացվեց մի պահ, որ Նախիջևանի և Թուրքիայի ցամաքային սահմանը բացել նախիջևանյան Սադարակի սահմանային կետով: Պարզվեց, որ դրանից հետո ադրբեջանցիները զանգվածային կերպով սկսեցին օգտվել այդ կետից: Քանզի Ադրբեջանից Թուրքիա մեկնելը շատերի համար դժվար խնդիր է, նախ և առաջ ֆինանսական առումով:

Օրինակ ամենաէժան ավիատոմսը Բաքվից դեպի Ստամբուլ կամ Անկարա կազմում է սկսած 250 դոլարից:

Մինչդեռ Նախիջևանի այդ սահմանային կետից Թուրքիա կարելի է հասնել 100 դոլարով:

Ինչ վերաբերվում է դեպի Ռուսաստան, Վրաստան և Իրան Ադրբեջանը կտրականապես հրաժարվեց բացել իր ցամաքային սահմանը, որպեսզի մարդիկ մնան երկրում և նույնիսկ ավանդական ադրբեջանական խոպանը դեպի Ռուսաստան կյանքի չկոչվի:

Ադրբեջանցի անկախ փորձագետները Բաքվի այս տարօրինակ որոշումը միանշանակ պայմանավորեցին ապագա սպասվելիք ռազմական գործողություններով, քանզի դրա հոտը ադրբեջանցիները արդեն զգացել էին և շատերը ցանկանում էին հեռանալ երկրից: Ավելին, արդեն տևական ժամանակ է ինչ Ալիևը փակեց նույնիսկ Նախիջևանից դեպի Թուրքիա ցամաքային Սադարակի կետը, որը միակն էր բաց մնացել:

Պարզվում է Ադրբեջանի այս տարօրինակ որոշումները լայնորեն քննարկվել են իրենց փորձագիտական շրջանակներում և նրանք չէին էլ թաքցնում, որ պատրաստվում էին Հայաստանի հետ հաջորդ պատերազմին: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իր անձնական շահերից ելնելով, հայաստանցիների գլխի տակ փափուկ բարձ էր դնում, կերակրելով մարդկանց կեղծ «խաղաղության» թեզով, որպեսզի կարողանար չեզոքացներ ընդդիմությանը, նրանց ներկայացնելով որպես «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներ: Հենց այդ սցենարով պատերազմում պարտված Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել 2021-ին, փաստացի խաբելով ժողովրդին, քաջ իմանալով Ադրբեջանի իրական մտադրությունները:

Այս ամենի համար Նիկոլ Փաշինյանին դժվար թե հայաստանցիները ներեն, քանզի դրա քաղաքական գինը անչափ թանկ է լինելու ոչ միայն արցախցիների, այլև հայաստանցիների համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

zham.am

դիտվել է 485 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am