Անբարոյական միջավայրի թափոնը 2018-ին եկավ իշխանության ու երկիրը տարավ կործանման․ Թևանյան (video)
Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ այն անվտանգային մարտահրավերները, որոնք հիմա ունենք, հետեւանք է քաղաքական անբարոյականության, որովհետեւ երբ կյանքը առնում է անբարոյական, այսպիսի հետեւանքներն անխուսափելի են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«Հայաստանը հետեւանք է ղարաբաղյան շարժման եւ այն նպատակները, այն առաքելությունը, որ դրել ենք Հայաստանի Հանրապետության հիմքում, արձանագրված են Անկախության հռչակագրում: ՀՀ-ն ստեղծվել է «պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ «միացում» կարգախոսների ներքո: Այսինքն պայքար այնքան, մինչեւ Արցախը կմնա հայկական, եւ ի վերջո, կվերամիավորվի մայր հայրենիքի հետ: Ընտրվեց մարտավարություն անկախություն, որից հետո անկախության հռչակագրում նշված նպատակի իրականացում: