Պուտինի հաշվարկը. Ուկրաինական վերագրավո՞ւմ, թե՞ ռուսական նահանջ պատերազմում

Ըստ ամերիկացի փորձագետների՝ ուկրաինական բանակը շուրջ 2500 քառակուսի կիլոմետր տարածք է վերագրավել, մինչդեռ Մոսկվան հաղորդում է ուկրաինական զինապահեստների և հրամանատարական կետերի ոչնչացման մասին

Կիևը հայտարարում է առաջխաղացումների մասին

Ուկրաինայի բանակը հայտարարել է` հետ է վերցրել ավելի քան 3000 քառակուսի կմ տարածք արևելյան Ուկրաինայում արագ հակահարձակման ընթացքում: Նշված առաջխաղացումը, եթե հաստատվի, կնշանակի, որ Կիևի ուժերը եռապատկել են իրենց հայտարարված նվաճումները 48 ժամվա ընթացքում:

Հինգշաբթի երեկոյան նախագահ Զելենսկին հայտնել էր 1000 քառակուսի կմ հետ նվաճելու մասին, իսկ շաբաթ օրը երեկոյան՝ 2000 քառ: Այս թվերը անկախ աղբյուրներից ճշտել հնարավոր չէ: Շաբաթ օրը արևելյան հակահարձակման արդյունքում ուկրաինական զորքերը մտել են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող կենսական նշանակություն ունեցող քաղաքներ՝ Իզյում և Կուպյանսկ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է իր ուժերի նահանջը Իզյումից և Կուպյանսկից, ինչը, ըստ գերատեսչության, թույլ կտա իր ուժերին «վերախմբավորվել» Մոսկվայի կողմից հովանավորվող անջատողականների կողմից վերահսկվող տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հաստատել է զորքերի դուրսբերումը երրորդ առանցքային քաղաքից՝ Բալակլյայից՝ Դոնեցկի ճակատում «ուժեղացնելու ջանքերը»: Ուկրաինական ուժերը քաղաք են մտել ուրբաթ օրը։

Կիևը հայտնեց 30 բնակավայրերի ազատագրման, Մոսկվան՝ զինապահեստների ոչնչացման մասին

Օրերս Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը հայտնել է 30 բնակավայրերի ազատագրման մասին: «Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրերին Ուկրաինայի տարածքից շուրջ հազար քառակուսի կիլոմետր ազատագրվել է զավթիչներից։ Որոշ ուղղություններում Պաշտպանության ուժերի ստորաբաժանումները թշնամու դիրքերում խորացել են ավելի քան 50 կիլոմետրով։ Խարկովի մարզի ավելի քան 30 բնակավայրեր, որոնք ժամանակավորապես գրավվել էին Ռուսաստանի կողմից, ազատագրվել են կամ անցել են մեր վերահսկողության տակ», - ըստ «Ազատության», նշել է Շտուպունը։

Ուկրաինական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ երկրի զինված ուժերի ստորաբաժանումներին այսօր հաջողվել է գրավել Խարկովի մարզի ռուսական վարչակազմի նստավայր հանդիսացող Կուպյանսկ քաղաքը։ Ռուսական իշխանամետ տելեգրամ ալիքներում վերջին ժամերին հայտնված տեղեկությունների համաձայն էլ ռուսական ուժերը նահանջել են նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Իզյում քաղաքից։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հաղորդել է ուկրաինական զինապահեստների և հրամանատարական կետերի ոչնչացման մասին: «Վերջին 24 ժամերին Ռուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում վեց զինապահեստ և յոթ հրամանատարական կետ են ոչնչացրել», - հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ ոչնչացված զինապահեստները գտնվել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում։ Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Նիկոլաևի մարզի Կալուգա գյուղի մոտ ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ռադարային կայաններից մեկը, որն օգտագործվում էր օդային թիրախների հայտնաբերման նպատակով։

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է ուկրաինական զինապահեստների և հրամանատարական կետերի ոչնչացման մասին

«Վերջին 24 ժամերին Ռուսաստանի Զինված ուժերը Ուկրաինայի տարածքում վեց զինապահեստ և յոթ հրամանատարական կետ են ոչնչացրել», - օրերս հայտարարեց Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ ոչնչացված զինապահեստները գտնվել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում։ Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Նիկոլաևի մարզի Կալուգա գյուղի մոտ ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ռադարային կայաններից մեկը, որն օգտագործվում էր օդային թիրախների հայտնաբերման նպատակով։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բալակլեայի եւ Իզյումի շրջանում զորքերի վերախմբավորման մասին

Դոնբասի ազատագրման ռազմական հատուկ գործողության նշված նպատակներին հասնելու համար որոշում է կայացվել վերախմբավորել Բալակլեայի եւ Իզյումի շրջաններում տեղակայված ռուսական զորքերը՝ Դոնեցկի ուղղությամբ ջանքերը մեծացնելու համար, ըստ News.am-ի՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այդ նպատակով երեք օրվա ընթացքում իրականացվել է գործողություն՝ կազմակերպելու Իզյում-Բալակլեայի զորքերի խմբավորման տեղափոխումը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածք։ Այս գործողության ընթացքում իրականացվել են մի շարք շեղող եւ ցուցադրական միջոցառումներ՝ զորքերի իրական գործողությունների մատնանշմամբ։

Ռուսական զորքերին վնաս հասցնելը կանխելու նպատակով հակառակորդին հասցվել է հզոր կրակային հարված՝ ավիացիայի, հրթիռային զորքերի եւ հրետանու կիրառմամբ։ Երեք օրվա ընթացքում ոչնչացվել են ավելի քան 2000 ուկրաինացի եւ օտարերկրյա զինյալներ, ինչպես նաեւ ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա ու հրետանի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ РБК-ն, վկայակոչելով ԴԺՀ-ի իշխանություններին եւ ռազմական թղթակիցներին, հայտարարել էր Իզյումից դաշնակից զորքերի դուրսբերման մասին։

Վերջին մի քանի օրերին Ուկրաինայի զինված ուժերը հարձակման են անցել Խարկովի մարզում։ Ռուսամետ իշխանությունները հայտնել են բնակավայրերի, այդ թվում՝ Իզյումի եւ Կուպյանսկի գնդակոծման մասին։ Խաղաղ բնակիչների տարհանում է հայտարարվել։

Լլոյդ Օսթին․ «Ուկրաինական բանակի հաջողությունները Խերսոնում և Խարկովում հուսադրող են»

Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախօրեին, Չեխիա կատարած այցի ընթացքում հաստատել է, որ վերջին օրերին ուկրաինական բանակին հաջողվել է որոշակի հաջողություններ արձանագրել ռազմի դաշտում։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ դա հնարավոր է դարձել Ուկրաինա մատակարարված արևմտյան սպառազինության կիրառման շնորհիվ։

«HIMARS հրթիռային համակարգերը շատ առանձնահատուկ դեր են խաղացել՝ թույլ տալով ուկրաինացիներին հարվածել երկրի ներսում գտնվող այն թիրախներին, որոնք կարևոր նշանակություն ունեին։ Այդ իսկ պատճառով նրանք այդ սպառազինությունը, ինչպես նաև HARM տեսակի հրթիռները կիրառել են ռազմի դաշտում դինամիկան փոխելու նպատակով։ Մենք հաջողություններ ենք տեսնում Խերսոնում, որոշակի հաջողություններ կան նաև Խարկովի մարզում և դա շատ հուսադրող է», -հայտարարում էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը։

Ուկրաինական կողմը հայտնում է Խարկովի ուղղությամբ առաջընթացի և գյուղեր ազատագրելու մասին

Սեպտեմբերի 9-ին օրվա երկրորդ կեսին Տելեգրամ ալիքներում լուսանկարներ հայտնվեցին, որտեղ ուկրաինացի զինվորները երկրի պետական դրոշով լուսանկարվել են Կուպյանսկ քաղաքի մոտ: Այս քաղաքը տրանսպորտային կարևոր հանգույց է Խարկովի մարզում:

Պատերազմող կողմերից ոչ մեկը պաշտոնապես չէր հաղորդում Կուպյանսկը կամ քաղաքի մատույցները ուկրաինական կողմից վերահսկողությանն անցնելու մասին:
Ավելի վաղ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի փորձագետները հավանական էին համարել, որ ուկրաինացիները մոտակա ժամերին կգրավեն քաղաքը` նկատի ունենալով վերջին օրերին նրանց հաջող հակահարձակման տեմպերը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փոխանցմամբ` սեպտեմբերի 1-ից սկսած հակահարձակման արդյունքում Ուկրաինան իր վերահսկողության տակ է վերադարձրել ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք: Զինված ուժերն էլ, իրենց հերթին, նշել են, որ ավելի քան երկու տասնյակ գյուղեր ազատագրվել են միայն Խարկովի շրջանում:

Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Ալեքսանդր Շպուտունը ասել էր, որ Խարկովի մարզում ուկրաինական ուժերը հաջող հակահարձակման են անցել` երեք օրվա ընթացքում առաջ շարժվելով 50 կմ: «Հետախուզության տվյալներով` հակառակորդը զգալի կորուստներ է կրել», - ասել է նա:

Խարկովի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը նշել էր Կուպյանսկ քաղաքից և շրջանից, ինչպես նաև Իզյումի շրջանից բոլոր կանանց և երեխաներին տարհանելու մասին: Նա պատճառաբանել էր, որ սաստկացել են ուկրաինական կողմից հրետակոծությունները և հրթիռակոծումները, բայց հնարավոր է` նման որոշում ընդունելու պատճառը ուկրաինական ուժերի ցամաքային գործողություններն են, կարծում են փորձագետները, որոնք պնդում են, որ ռուսական թիկունքային շրջաններում խուճապային տրամադրություններ են առաջանում:

Ռուսական ռազմական գերատեսչության կողմից Խարկովում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների կորստյան վերաբերյալ որևէ մեկնաբանություն չկա, փոխարենը քաղաքական բնույթի մեկնաբանությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:

Ըստ էության, նա չի հերքել ուկրաինական ուժերի առաջխաղացումը, նշել է, որ ուկրաինական ուժերը ծայրամասային մի քանի գյուղեր են վերցրել: Նրա խոսքով` որևէ ճեղքման մասին խոսք լինել չի կարող, սակայն արևմտյան լրատվամիջոցներն արդեն թմբկահարում են, որ Ուկրաինան անցել է հակահարձակման, որին անհրաժեշտ է աջակցել արևմտյան զենքերի նոր մատակարարումներով: Նման կերպ ինֆորմացիան ֆոն է ստեղծվել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման համար, ասել է դեսպանը:

Ռուսաստանի ՊՆ խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն անցյալ շաբաթ տարածած հաղորդագրությամբ ասել էր, որ ուկրաինացիներն անհաջող գրոհների փորձեր են կատարել Նիկոլաևի մարզում: Նրա պնդմամբ` Դոնեցկի և Զոպորոժիե մարզերում ոչնչացվել են ամերիկյան ռեակտիվ համազարկային կրակի HIMERS համակարգ և M-777 հաուբից: Կոնաշենկովն ասել է նաև, որ ուկրաինական կողմը Կախովկայի ջրամբարի մյուս ափից հրետակոծում է Էներգոդարը, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ Զոպորոժիեի ատոմակայանը: «Կիևի ռեժիմը շարունակում է սադրանքները Զոպորոժիեի ատոմակայանում` տեխնածին աղետի սպառնալիքներ ստեղծելու նպատակով», - նշել է նա` հավելելով, որ անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժերը վեց անգամ հրետակոծել են Էներգոդարը, «էլցանցը գնդակոծության հետևանքով վնասվել է, քաղաքը հոսանքազրկվել է»:

Ռազմաճակատի այլ հատվածների մասին Կիևը հայտնեց, որ Դոնեցկի շրջանում ուկրաինական ուժերը շարունակում են հետ մղել ռուսների գրոհները, մյուս շրջանները նախկինի պես ենթարկվում են ավիահարվածների և հրետակոծությունների, ռուսական ուժերը կրկին հրետակոծել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը` Խարկովը, մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ անցած գիշերվա հրետակոծության հետևանքով Խարկովում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը զոհվել են այլ բնակավայրերում:

«Ուկրաինական բանակը շուրջ 2500 քառակուսի կիլոմետր տարածք է վերագրավել». Ամերիկյան ինստիտուտ

«Սեպտեմբերի 9-ի դրությամբ Խարկովի մարզում իրականացված հակահարձակման ընթացքում ուկրաինական բանակին հաջողվել է շուրջ 2500 քառակուսի կիլոմետր տարածք վերագրավել», - պնդում են Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետները։ Ամերիկացի մասնագետների պնդմամբ` ուկրաինական զորքերին հաջողվել է հասնել Կուպյանսկ քաղաքի մերձակայքին։

Փետրվարից ի վեր Կուպյասնկը Խարկովի մարզի ռուսական վարչակազմի նստավայրն էր հանդիսանում։ Բացի այդ, ըստ վաշինգտոնյան ինստիտուտի փորձագետների, ուկրաինական բանակը շարունակում է հարձակումը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Իզյում քաղաքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով շրջապատել այնտեղ տեղակայված ռուսական ստորաբաժանումները։

«Ուկրաինական ուժերը կկարողանան կազմալուծել Իզյումի պաշտպանությունը, եթե հաջողվի վերահսկողություն սահմանել քաղաքից դեպի հյուսիս և հարավ տանող ճանապարհների նկատմամբ», - նշվել է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի ամենօրյա ամփոփագրում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3473 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am