Լավ, այսքան ապաշնորհ... Դուք ոչ մի պահանջ չունե՞ք Ալիևից, որ մի պայման էլ դուք դնեք

Օգոստոսի 26-ին Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի` ընդլայնված կազմով նիստին հյուրի կարգավիճակում Ադրբեջանի վարչապետի մասնակցությանը, պարզվում է, հայկական կողմը չի առարկել ԵԱՏՄ գործընկեր-պետությունների խնդրանքով: «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից:

«Եվրասիական միջկառավարական խորհրդի` ընդլայնված կազմով նիստին հրավիրյալի կարգավիճակով երրորդ պետությունների մասնակցությունը համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ` «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման» մասին կարգի համապատասխան», - հավելել են կառավարությունից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն առաջին անգամ էր մասնակցում ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված նիստին։ Այդ նիստին Ադրբեջանից բացի, հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև Ուզբեկստանը։

Հայաստանի կառավարությունը նաև հայտնել է, թե այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չի ներկայացվել: «Նման հայտի առկայության պարագայում հայկական կողմն այն կքննարկի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի Պայմանագրի 109-րդ հոդվածով և «Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին» կարգով սահմանված ընթացակարգերին համապատասխան», - ասված է գրավոր պատասխանի մեջ:

Նկատենք, որ Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ նիստերին քննարկվում էր դեռ անցած տարվա ապրիլին: Այն ժամանակ, սակայն, Հայաստանը ընդդիմացել էր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, թե Երևանը դեմ է արտահայտվել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը։

Ալի Ասադովն այդ նիստին մասնակցելու հնարավորության համար հատուկ շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի և Բելառուսի վարչապետերին։
Հիշեցնենք նաև, որ Միությանը անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը։ Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան, Ուզբեկստանը։

Այսինքն, Փաշինյանի կառավարությունը նույնիսկ այս ձևաչափը չի օգտագործում, որպեսզի ընդդիմանա Ադրբեջանի մասնակցությանը՝ պահանջելով օրինակ՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը, կամ՝ հայ բոլոր ռազմագերիների վերադարձը:

Մի՞թե այսքան ապաշնորհ կարելի է լինել, այն դեպքում, որ Բաքուն օրը մեջ Հայաստանին պահանջներ է ներկայացնում՝ մի զինվեք, խաղաղության պայմանագիր ստորագրեք, ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...

Փաշինյանի կառավարությունը ոչ մի պահանջ չունի՞ Ալիևից, որ ներկայացնի, ու հայտարարի, կհամաձայնեք Ադրբեջանի մասնակցությանը այս ձևաչափին, եթե Բաքուն կատարի Հայաստանի այս կամ այն պահանջը:

Ու սա այն դեպքում, որ բառացիորեն երեկ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում «չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել» կարևորագույն հարցերի շուրջ...

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 31-ին Բրյուսելում չեն կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ, ասաց Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ «Պիտի ասեմ, որ այդ հանդիպման ընթացքում ամենակարևոր կամ մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել, խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ է, բայց մյուս կողմից էլ` մենք երկուստեք՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և այլևս քննարկելու բան չկա։ «Մեր դիրքորոշումը և ակնհայտորեն միջազգային հանրության դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,- նշել է նա` հավելելով, որ Բաքվի տեսակետը այդ հարցում չի կիսում նաև Մոսկվան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2237 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am