Ալիևը հզորացնում է զինանոցը. Ադրբեջանն ու Թուրքիան օդային ուժերի համատեղ զորավարժություն են սկսել

Ընդամենը մի քանի օր առաջ Ալիևը պատմում էր, թե մի քանի ամսում կարող են Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր մշակել ու ստորագրել, բնականաբար՝ Բաքվի պատկերացրած սկզբունքների հիմքով:

Այսօր արդեն Ալիևը ազդարարում է, թե կշարունակի ամրապնդել զինված ուժերն ու պաշտպանունակությունը...

Պաշտոնական Բաքուն գործակցում է ավելի քան հինգ տասնյակ երկրների առաջատար ընկերությունների հետ՝ հզորացնելու համար իր զինանոցը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ Ալիևի՝ ռազմատեխնիկական ոլորտում աշխարհի առաջատար երկրների հետ փոխգործակցության զարգացումից բացի, Ադրբեջանը նաև հզորացնում է սեփական հնարավորությունները հայրենական պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել երկրի զինված ուժերն ու պաշտպանունակությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի, զինամթերքի, նյութատեխնիկական միջոցների և այլ նյութական ռեսուրսների արտադրության վրա։

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Գյանջայում Ադրբեջանի և Թուրքիայի օդային ուժերը համատեղ զորավարժություն են մեկնարկել: Այս նպատակով օրերս Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի ու ինքնաթիռների առաջին խումբը մեկնել էր Ադրբեջան:

Ըստ «Ազատության» երեկ «TurAz Kartalı-2022» մարտավարական վարժանքների մեկնարկի միջոցառման ժամանակ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գեներալ մայոր Զաուր Ռուստամովը ընդգծել է, որ նման զորավարժությունների անցկացումը կարևոր նշանակություն ունի համատեղ գործողությունների ծրագրման, փոխգործակցության և մարտական գործողություններում զինվորների միջև համագործակցության կատարելագործման, ինչպես նաև որոնողական ու փրկարարական առաջադրանքների կատարման տեսանկյունից:

Միջոցառմանը ներկա Գյանջայի քաղաքապետն էլ խոսել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների և համագործակցության հաջող ընթացքի ու զարգացման մասին: Վարժանքների մեկնարկի հանդիսությանը տեղեկություն է տրվել դրանց նպատակի վերաբերյալ, այն է՝ զինանձնակազմի մարտական պատրաստականություն, տեղաբաշխում, առաջադրանքների կատարում, ավիացիայի կիրառում:

Զորավարժություններում ներգրավված զինծառայողների, զինտեխնիկայի, օդանավերի տեսակի և քանակի մասին չի հաղորդվում։ Անցած տարի երկու երկրների ռազմաօդային ուժերի «TurAz Kartalı-2021» զորավարժությունները անցկացվել էին թուրքական Քոնիայում:

Միևնույն ժամանակ երեկ Բաքու է ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը: Աշխատանքային այցի շրջանակներում Գյուլերը առաջիկա օրերին մասնակցելու է «ADEX 2022» միջազգային պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին: Անցած շաբաթ էլ Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Նկատենք, որ Անկարայի ու Բաքվի ռազմական դաշնակցությունն է'լ ավելի ամրապնդվեց 44-օրյա պատերազմից հետո, որն ամրագրվեց 2021-ի հունիսին ստորագրված Շուշիի հռչակագրով, իսկ այսօր հերթական սերտ համագործակցության քայլերն են իրագործվում:

Թուրքիան մեծապես աջակցում է Ադրբեջանի բանակաշինությանը, ադրբեջանական զինուժի ու զինտեխնիկայի կատարելագործմանն ու զարգացմանը: Վերջին մի քանի տարում երկու երկրների ռազմավարական սերտ համագործակցության շրջանակներում թուրք-ադրբեջանական ցամաքային, ծովային ու օդային ուժերի համատեղ զորավարժությունները պարբերական բնույթ են կրում: Զուգահեռաբար, ամեն տարի Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական բարձր համագործակցության խորհրդի նիստեր են անցկացվում:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ մարտավարական վարժանքներ էին տեղի ունեցել Լաչինում, ապա Նախիջևանում:
Զուգահեռաբար ամրապնդելով բանակը, շարունակվել նորագույն տեխնիկայի ձեռքբերմանը՝ Բաքուն շարունակում է Հայաստանին մեղադրել իր երկրի դիրքերը գնդակոծելու մեջ:

Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, հայտնեց Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:

Բաքուն այսօր արդեն նման երկրորդ հաղորդում է տարածում` հայկական կողմին մեղադրելով Վարդենիսի շրջանից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։ Նմանատիպ հաղորդագրություն Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև երեկ էր տարածել։ Երևանը հերքել էր՝ այն որակելով ապատեղեկատվություն։

Բաքվի նմանօրինակ կեղծ տեղեկատվություններին սովորաբար հետևում է սահմաններից վատ լուրի մասին տեղեկություն: Ադրբեջանը նախօրոք կեղծ տեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմն է լարվածության հիմքեր ստեղծում, ապա անցնում են «գործի»...

Երեկ երեկոյան հայ - ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով` 20-ամյա զինծառայողը զոհվել է հակառակորդի արձակած կրակոցից: «Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», - ասված է հաղորդագրությունում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 820 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am