Ռուսաստանաբնակ խոշոր գործարարները Ստեփանակերտում բնակարաններ են կառուցում ու նվիրում
Մեր ունեցած տեղեկություններով՝ հայազգի ռուսաստանցի հայտնի ձեռներեց և բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Համբարձումյանը Ստեփանակերտում բազմաբնակարան շենք է կառուցել, որը շուտով շահագործման կհանձնվի։ Սերգեյ Համբարձումյանը 100 բնակարան կնվիրի 44-օրյա պատերազմում ամուսիններին կորցրած ընտանիքներին։
Նմանատիպ մի նախաձեռնությամբ է հանդես եկել նաև Սամվել Կարապետյանը՝ Տաշիր ընկերությունների խմբի նախագահը։ Նա ևս Ստեփանակերտում նախատեսում է կառուցել բնակարաններ, սակայն վերջինս մոտ 200 բնակարան կնվիրի Արցախի հանձնված տարածքներից տեղահանված ընտանիքները։ Շինարարաության մեկնարկը նախատեսված է մոտ օրերս։
Հարկ է նկատել, որ երկու խոշոր բարերարներն էլ ապրում և իրենց գործուներությունը ծավալում են ՌԴ-ում, սակայն եթե հաշվի առնենք Ռուսաստանում ներկա տնտեսական իրավիճակը, կարելի է ենթադրել, որ իրենք այս նախաձեռնությունը չէին կարող իրականացնել առանց Ռուսաստանի իշխանությունների ,,Դաբրոյի,,։ Իսկ սա էլ իր հերթին ենթադրում է, որ Ռուսաստանը իր ներկայությունը պահում է Արցախում և չի պատրասվում հանձնել։