Արա Սահակյանի որդին պաշտոն է ստացել
«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախկին անդամ Արա Սահակյանի որդին, մեր ունեցած տեղեկություններով պաշտոն է ստացել։
Հիշեցնենք, որ Արա Սահակյանը 1992-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին փոխնախագահ, 1995-1998թթ.` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ:
Արա Սահակյանը իշխող ՀՀՇ կուսակցության ամենահայտնի դեմքերից էր: 1996 թվականի աշնանը, երբ ՀՀ նախագահական ընտրություններից հետո Վազգեն Մանուկյանի կողմնակիցները ներխուժել էին ԱԺ տարածք, Արա Սահակյանը ցուցարարների կողմից ծեծի էր ենթարկվել: Իսկ Սերժ Սարգսյանի օրոք նշանակվել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:
Նրա որդիներից մեկը, ով աշխատում է ՀՀ ԱԳՆ-ում այսօրվա իշխանություններից պաշտոն է ստացել․ նա նշանակվել է Ճապոնիայում ՀՀ փոխդեսպան։