Ու՞մ է ուզում սպանել Արթուր Դավթյանը

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ աշխատող Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետության անվտանգության և պետության կենսագործունեության հիմունքների դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորութուն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը:

Հիշեցնենք, որ սա այն Արթուր Դավթյանն է, ով մինչև 2018-ի իշխանափոխությունը մտել էր ՀՀ ԱԺ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին զրկի պատգամավորական անձեռնմխելիությունից ու նրան կալանավորի: Իշխանափոխությունից հետո Արթուր Դավթյանը գործարքի գնաց Նիկոլի հետ, պահեց աթոռը և սկսեց նրա հրահանգներով ապօրինի կալանավորումներ, քրեական հետապնդումներ իրականացնել: Նիկոլը սրան քսի էր տալիս իր քաղաքական հակառակորդների դեմ: Արթուրը հավատարիմ շան պես կատարում էր Նիկոլի հրահանգները:

Արթուր Դավթյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել, քանզի նրան օգտագործելուց հետո Նիկոլը դեն է նետել և մեկ այլ կամակատար գտել: Եվ ահա Դավթյանը նման առաջարկով է հանդես գալիս՝ Շուշիի թեմայով նիկոլական հերթական շոուների ֆոնին:

Կարծիքներն այս մասով կիսվել են: Մի մասը գտնում է, որ Դավթյանը Նիկոլի հրահանգով է նման նախաձեռնությամբ հանդես եկել: Մյուս մասը լրիվ հակառակ կարծիքին է, այսինքն՝ համոզված է, որ այդ առաջարկը Դավթյանի դեմարշն է Նիկոլի դեմ: Ասել է թե՝ մի մասը կարծում է, որ Նիկոլն Արթուրի միջոցով ուզում է սպանել իր իսկ կողմից նշանակված «դավաճաններին», իսկ մյուս մասը կարծում է, որ Արթուրն ուզում է Նիկոլին սպանելու իրավական հիմքեր ստեղծել:

Թե որ տարբերակի հետ գործ ունենք, դժվար է ասել: Ամեն դեպքում պետք է տեղեկացնել, որ Նիկոլի դավաճանության մասով հայցեր կան, բայց դատախազությունը դրանց ընթացք չի տվել:

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պարբերաբար պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլին, բայց համապատասխան մարմինները քայլ չեն անում:

Այն, որ 44-օրյա պատերազմում եղել է դավաճանություն, գրեթե ոչ ոք չի կասկածում: Բայց գրեթե բոլորը համոզված են, որ իրական դավաճանությունը կբացահայտվի իշխանափոխությունից հետո:

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2682 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում Եղանակը կցրտի Միայն անուղեղ մարդը չի վախի...ադրբեջանցին այն ազգն է, որից ամեն ինչ սպասելի է. Շուռնուխի գյուղապետ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները խախտումներ են արձանագրել Արտակարգ դեպք՝ Երևանում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ Պենտագոնը Ուկրաինայում թունավոր նյութեր է փորձարկում զինվորականների և հոգեկան հիվանդների վրա. ՌԴ ՊՆ Ղազախստանի ոստիկանությունը բերման է ենթարկել չարտոնված ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Թուրքիայի պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել Հասան սերվիզին․․․ Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրեւ է տեղում Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով Մունդիալ-2022. Լևանդովսկին հավասարվեց Պելեին Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «Մի բանի մասին 6 կարծիք՝ նույն մարդուց». Սևակ Հակոբյան Վրաստանում կանխվել Է Հայաստանից թանկարժեք զարդերի մաքսանենգությունը Սորոսի հիմնադրամը լքում է Տաջիկստանը Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու BYD-ը. կա վիրավոր Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոցի հատվածի երթևեկությունը Լոռիում պարեկների եւ քաղաքացիներին միջեւ տեղի ունեցած միջադեպով ՄԻՊ–ը պարզաբանում է պահանջել ոստիկանությունից ՀԱՊԿ-ն ընկավ Ադրբեջանի և Հայաստանի ծուղակը. Կոնստանտին Զատուլին Ալիեւի խարաբ լակոտն ամուսնացել է ... Մեր նախկինների թալանը, Պուտինի Loro Pianа-ի բաճկոնը տեսնում են, բայց Աննա-Էրատոյի Roger Dubuis-ի ժամացույցը չեն տեսնում... Մասիս Մայիլյանը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել Լոռիում 30 պարեկ ծեծել են քաղաքացուն և նրա անչափահաս տղային, կոտրել են կողոսկրերը, թոքը ջուր է լցված. տուժածի ազգական
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը: Նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը: Նոյեմբերի 25-ին, ժամը 13։00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռեժիսոր Հովհաննես Գալստյանը: Նոյեմբերի 24-ին , ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ռեժիսոր Դավիթ Սահակյանցը։ Նոյեմբերի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub