Հանդիպման վայրը՝ Մոսկվա, ոչ թե՝ Բրյուսել. Ռուսական խանդի անսպասելի պոռթկում

Երեկ Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին»:

Նկատենք, որ պաշտոնական Երևանը հանդիպումից առաջ չէր հստակեցրել, թե ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Բրյուսել, արդյոք Փաշինյան - Ալիևի հանդիպման օրակարգում լինելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի ձևավորման հարցը: Որ այդ հարցը քննարկվելու է, օրեր առաջ հայտնել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը ևս կայացել էր Բրյուսելում, երեք ամիս առաջ՝ մայիսի 22-ին, Եվրամիության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ: Փաշինյանն ու Ալիևը այն ժամանակ պայմանավորվել էին սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կազմակերպել, ինչից հետո էլ հրապարակվել էր հանձնաժողովների կազմը և կայացել էր դրանց ղեկավարների՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը սահմանին՝ Երասխի ուղղությամբ:

Նկատենք, որ Բրյուսելի հանդիպումից առաջ՝ ԱՄՆ-ը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի: Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը ճեպազրույցի ժամանակ հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Պետդեպը Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կայանալիք հանդիպումից, արձագանքել է. - «Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։

Իսկ Մոսկվայի հնչեց բավական անսպասելի մի հայտարարություն՝ Բրյուսելի եռակողմ բանակցությունների նախաշեմին:

Եվրամիության «իրական ցանկությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ» որևէ կապ չունեն, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` Մոսկվայում ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող շփումները: «Դա եվրոպացիների կեղծ նախաձեռնությունն է։ Դա ավելի շատ միջնորդության դափնիների անամոթ յուրացման է նման։ Մենք ենք աշխատում որպես միջնորդներ, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է տալիս, կողմերն էլ համապատասխանաբար գնահատում են դա», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը` շարունակելով. «Եթե ինչ-որ մեկը իրեն որպես միջնորդ է ներկայացնում` այդպիսին չհանդիսանալով, ապա, ըստ ամենայնի, նա որևէ բան առաջարկել չի կարող և ցանկանում է պարզապես ի ցույց դնել իր մասնակցությունը»: «Ինչ վերաբերում է Եվրամիության միջնորդությամբ խաղաղ համաձայնագրի վերջնական տեքստի մշակմամբ զբաղվող աշխատանքայի խմբի ստեղծման մասին տեղեկատվությանը, ապա Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներից մենք նման որևէ տեղեկություն չենք ստացել», - շեշտել է Մարիա Զախարովան։

Ապա՝ Զախարովան հավելել է, թե՝ «ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ Բրյուսելը կորցրել է դիվանագիտական հմտությունները»:

Ավելին՝ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով` Երևանի և Բաքվի միջև առարկայական բանակցությունները ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ։

Մոսկվայից հնչած այս գնահատականն, իհարկե, փոքր-ինչ դուրս է դիվանագիտական էթիկայից, սակայն միանգամայն ընկալելի՝ Ռուսաստան-Արևմուտք աննախադեպ լարվածության ֆոնին:

Մյուս կողմից, Մոսկվան ցույց է տալիս, որ Ռուսաստանում ընկալելի չեն Փաշինյան-Ալիև բանակցությունները՝ Բրյուսելի հովանու ներքո:

Ավելին՝ Եվրամիության միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղ համաձայնագրի վերջնական տեքստը՝ չի կարող մշակվել Բրյուսելում:
Մոսկվան դա թույլ տալ չի կարող:

Մետաքսյա Շալունց

Հետևե՛ք Հայելի Ակումբին Telegram-ում. https://t.me/HAYELI_am

դիտվել է 4048 անգամ
Լրահոս
Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան». Հարութ Սասունյան Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը Ձնախառն անձրև է տեղում Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. շարունակվելու դեպքում կործանելու է Հայաստանը. Ղարամյան Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին Ո՞րն է հաջորդը Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում» Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները Էրդողանը հայտարարել է, որ Նեթանյահուն սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը Էջմիածնի դպրոցներից մեկում ծեծկռտուքից հետո 15-ամյա աշակերտի մահվան դեպքով երկու հոդվածով նախաձեռնվել է վարույթ Անցած մի քանի օրերին միայն 3-4 հայկական բեռնատար է մուտք գործել Ռուսաստան․ Տնտեսվարող Ռայիսին Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա, ռուս-իրանական բանակցություններ տեղի կունենան «ժողովրդավարության բաստիոն»-ում կա շուրջ 50 քաղբանտարկյալ․ Մամիջանյան Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում ուղղակի ջախջախեց «ժողովրդավարության բաստիոնի» շոուն․ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am