Բեկոր առ բեկոր, մասնիկ առ մասնիկ պոկվում է հայրենիքից

Ադրբեջանական բանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումները Բերձորի, Աղավնոյի ու Սուսի տարածքներում ականների ու չպայթած զինամթերքի որոնման և մաքրման աշխատանքներ են իրականացնում, այսօր հայտնեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի զինուժը երեք բնակավայրերում վերահսկողություն է սահմանել անցած շաբաթավերջից։ «Այսօր մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին քաղաք, ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում: Զաբուխ (Աղավնո) և Սուս գյուղերը հսկողության տակ են», - Թվիթերում գրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն այսօր առավոտյան հայտարարեց, որ Արցախի և Հայաստանի միջև կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով՝ հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, իսկ «քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները»։

Միջանցքի մասին նախարարությունը խոստացավ առաջիկայում հստակ ու մանրամասն տեղեկություն տրամադրել։ Նաև հայտարարվել էր, որ մինչև օգոստոսի 31-ը ներառյալ կգործի Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը։

Այսօր ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ անցկացվեց, որտեղ որոշվեց, որ Հայաստանի հետ հաղորդակցությունը Բերդաձորի ենթաշրջանի տարածքով իրականացնել վաղվանից ժամը 20։00-ից։ Նիստին նշվել է, որ 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր կայացած Անվտանգության խորհրդի հերթական նիստի օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին: Նշվել է, որ, 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը:

Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: «Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:

Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով»:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31–ին, Բրյուսելում։ Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին Բրյուսելում, մայիսի 22–ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այդ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնել էին ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24–ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին՝ Երասխում։ Նրանց երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին, Մոսկվայում։

Մոսկվայում և Բրյուսելում նախատեսված հանդիպումներից առաջ, փաստորեն, կատարվեց Ալիևին՝ Փաշինյանի կառավարության տրված խոստումներից հերթականը: Եվ այսպես շարունակ՝ բեկոր առ բեկոր, մասնիկ առ մասնիկ պոկվում է հայրենիքից:
Հայաստանում, մինչդեռ, բացի մամուլի ակումբներում ՀՀ իշխանության հասցեին հնչող գնահատականներից, քաղաքական հանգիստ-արձակուրդային ամառը մոտեցավ ավարտին:

Արցախն Ալիևին հանձնելու փուլն էլ մոտենում է իր ավարտին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1212 անգամ
Լրահոս
Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am