hayeli.am-ը գրել էր, որ օգոստոսի 26-ին, տեղի կունենա «Ազգային անվտանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Գառնիկ Իսագուլյանի որդու հարսանեկան արարողությունը: Հարսանյաց հանդեսին հրավիրված էր մոտ 300 հոգի, այդ թվում ՀՀ և Արցախի նախկին նախագահները՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը: Ինչպես արդեն մամուլում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ևս հրավիրյալների մեջ է, Հայաստանում չէ:
Հարսանյաց հանդեսն անցկացվել է Մասիսի «Մորենա» ռեստորանային համալիրում։
Մեր ունեցած տեղեկություններով՝ հրավիրյալներից մասնակցել են Սերժ Սարգսյանը և Արկադի Ղուկասյանը։ Նախագահների հետ մի սեղանի շուրջ նստած են եղել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, ներկա ԱԺ-ի նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Բագրատյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
ՀՀԿ-ի վերնախավից ներկա են եղել Սամվել Նիկոյանը, Ռուբեն Թադևոսյանը , Մարգարիտ Եսայանը և այլոք։
Հարսանյաց արարողությունն անցել է շատ համեստ և ջերմ մթնոլորտում, ազգային բոլոր ավանդույթներին համապատասխան։
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը