«Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը խաղում են նույն թիմում՝ ընդդեմ Պուտինի». Միհրանյանն՝ ընդդեմ Մոսկվայի մեծ խաղի մասին

«Կարծում եք ռուսները չեն տեսնո՞ւմ թուրք ազգայնականների քարտեզը, կամ չգիտե՞ն, որ Ադրբեջանը աջակցում է Ուկրաինային...», հարցնում է Անդրանիկ Միհրանյանը

«Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե Երևանը Բաքվի և Անկարայի հետ խաղաղ պայմանագիր ստորագրի», նման վերտառությամբ հարցազրույցով «Գոլոս Արմենիի» թերթում հանդես է եկել հայազգի հայտնի քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

Անդրադառնալով հայ-ռուսական սրընթաց անկում ապրող հարաբերություններին, վերջերս ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կողմից ՀՀ ԱԳՆ-ին ուղարկված նոտային, որի համար առիթ էր հանդիսացել Սուրմալուի առևտրում տեղի ունեցած ողբերգությունը և որի առիթով Ռուսաստանի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկատվական հարձակումներ էին տեղի ունեցել Հայաստանում, և, ընդհանուր առմամբ գնահատելով հայաստանյան իրականությունում ընդդեմ Ռուսաստանի քարոզչական հոսքերը, քաղաքագետը նշում է, թե անակնկալներ չկան:

«Հայաստանի իշխանություններն իրենց հետևողական հակառուսական գիծն են տանում. Փաշինյանը և նրա համախոհները միշտ կողմ են եղել Ռուսաստանին Հայաստանից՝ Հարավային Կովկասից դուրս մղելուն, կենտրոնացել են պայմանագրային հարաբերությունների հաստատման վրա՝ Ադրբեջանին և Թուրքիային բոլոր հարցերում զիջումների միջոցով»։

Միհրանյանը նշում է, որ ռուսների հայտնվելը 44-օրյա պատերազմի վերջին փուլում, Ղարաբաղի գոնե մի մասի պահպանումը, ռուս խաղաղապահների առկայությունը հարված էր Փաշինյանին և նրա թիմի շահերին ու նպատակներին: Ըստ քաղաքագետի՝ ճիշտ է, իշխանության գալուց հետո Փաշինյանը հասկացավ, որ մի բան է ընդդիմադիր լինելը, լրիվ անպատասխանատու կերպով հակառուսական կարգախոսներ հնչեցնելը, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ, ռուսական բազայի լուծարում պահանջելը, մեկ այլ բան է իշխանություն լինել։ «Նա հասկացավ, որ Հայաստանի բնակչության զգալի մասին չօտարելու համար ավելի զգուշավոր գիծ է պահանջվելու», գտնում է Միհրանյանը հավելելով. «Այսօր մի շարք իշխանամետ լրատվամիջոցներում արդեն բացահայտորեն գործի են դրել հակառուսական խաղաքարտը. ասում են, որ պատերազմը Թուրքիայի հետ Ռուսաստանի դավաճանության արդյունքն է, պարտությունը Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանք է… Մի ամբողջ շարք, որոնք աստիճանաբար խարխլում են հայ-ռուսական ավանդական հարաբերությունների հիմքերը...»:

Ըստ Միհրանյանի՝ Ռուսաստանը դեռևս մեծ տերություն է՝ պետական ավանդույթներով, արտաքին քաղաքականության որոշակի ավանդույթով. «Իսկական տրամադրություններն ու ճշմարիտ վերաբերմունքը դրսևորվում են այն ժամանակ, երբ որոշումն արդեն կայացված է: Եթե նման որոշում չկա, ապա արտաքուստ բարիդրացիական, նույնիսկ դաշնակցային հարաբերությունների ի հայտ գալը, այսպես ասած, մնում է ինքնահոսի»։

Գալով առարկություններին, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան այս փուլում բավական սերտ համագործակցում են, իսկ ռուսական տեղեկատվական տարածքում Հայաստանի իմիջի առումով ամեն ինչ այնքան էլ բարվոք վիճակում չէ, և անդրադառնալով հարցին՝ ՌԴ դեսպանատան նոտան ՀՀ ԱԳՆ-ին՝ սիմպտոմատիկ է, չէ՞, քաղաքագետը պատասխանում է. «Իսկ ի՞նչ էին սպասում Հայաստանում։ Եթե ռուսական կողմին մեղադրում եք Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյուն կազմակերպելու մեջ, ինչպե՞ս պետք է արձագանքեին։ Դուք Ռուսաստանին մեղադրում եք ահաբեկչության մեջ»։

Ըստ Միհրանյանի՝ դրանից ավելի նողկալի քայլ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների կողմից հնարավոր չէ պատկերացնել: Այնուհետև, քաղաքագետը շարունակում է. «Հայաստանում կան ուժեր, ինչ-որ «բևեռներ», և ոչ միայն նրանք, որոնք ապրում են ինչ-որ առասպելական աշխարհում: Նրանց թվում է, որ այսօր-վաղը ֆրանսիական զորքերը գալու են հայերին պաշտպանելու, հետո ամերիկյան զորքերն ու ՆԱՏՕ-ն, հետո՝ մեկ ուրիշը։ Այս ամենը կավարտվի նրանով, որ ժամանակի ընթացքում, իհարկե, Աստված մի արասցե, բայց թուրքական զորքերը կտեղակայվեն Հայաստանում։ Եվ հետո այդ հիմարները, որոնք իրենց հայրենասեր են ձևանում, վերջապես կհանգստանան...»:

Ըստ Միհրանյանի՝ Հայաստանի հասարակության որոշակի հատվածին էլ թվում է, թե Հայաստանն իրեն կարող է պահել այնպես, ինչպես Ռուսաստանն է պահում։ «Մինչդեռ պետք է հասկանալ, որ փոքր երկրներն իրենց գոյությամբ այնքան կախված են մեծ պետություններից, այնքան խոցելի, որ մեկ անսպասելի շարժում, քայլ, էլ չեմ խոսում տեկտոնիկ տեղաշարժերի մասին, և նրանց կտրորեն»։

Քաղաքագետը կարծում է, որ այդպիսի մարդիկ ոչ հասուն են՝ պետականություն ունենալու համար, ոչ էլ արտաքին քաղաքականություն վարելու համար. «Արտաքին քաղաքականությունը հաշվի է առնում սեփական ռեսուրսները, ուժերի հարաբերակցությունը աշխարհում և տարածաշրջանում»։

Ուշագրավ են քաղաքագետի դիտարկումները՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի բարեկամության թեմայով:

«Կարծում եք Ռուսաստանը չի՞ տեսնում իրավիճակը։ Սա բարդ բազմաչափ խաղ է: Իհարկե, այսօր Ռուսաստանը հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում, բնականաբար, հարավային սահմաններում Թուրքիան տարեցտարի ավելի ու ավելի լուրջ գործոն է դառնում։ Իսկ Մոսկվան քաջ գիտակցում է, որ Թուրքիան շատ լուրջ մրցակից է։ Բազմիցս ասել եմ, որ, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև բախում կլինի, քանի որ չափազանց շատ դիրքորոշումներ կան, որոնք չեն համընկնում։ Եվ, իհարկե, Ռուսաստանում չեն կարող ուշադրություն չդարձնել, երբ թուրք ազգայնականները Պան-թուրանական կոնֆերանսում ցույց են տալիս քարտեզ, որտեղ ռուսական տարածքից անջատված են հսկայական բեկորներ՝ Ղրիմից մինչև Սիբիր և Հեռավոր Արևելք: Եվ ի՞նչ, Մոսկվայում պետք է հիստերիա սկսե՞ն։ Դժվար կլիներ նման հիմարություն պատկերացնել: Բայց այս ամենը արձանագրվում է, որոշակի դիրքորոշումներ են մշակվում այս հարցերի շուրջ, և ճիշտ ժամանակին հարցերն այս կամ այն ուղղությամբ կլուծվեն։

Նույնը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Իսկապե՞ս կարծում եք, որ Ռուսաստանում չեն տեսնո՞ւմ և չգիտե՞ն, որ Ադրբեջանը աջակցում է Ուկրաինային, փորձում է ինչ-որ չափով գրավել Ռուսաստանի գազային տեղը Եվրոպայում և այլն...»: Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը լավ գիտակցում է հնարավոր մարտահրավերները Հարավային Կովկասում, Ղարաբաղում, Հայաստանում, ապա նա հավելում է, որ՝ եթե դուք ինքներդ չեք պաշտպանում ձեր պետականությունը, եթե ձեր ղեկավարները ոչինչ չեն ասում, ուզու՞մ եք, որ մենք ձեզ համար անենք, կամ ասե՞նք...

Այսօր Հայաստանի իշխանություններն առավել ակնհայտորեն ընդդեմ Ռուսաստանի հետ հարաբերությունների թուլացման քաղաքականություն են տանում, այդպիսով ամրապնդում են հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Միհրանյանը գտնում է, որ ողջ հայությունը պետք է հասկանա, որ այսօր Հայաստանը, առավել քան երբևէ անկախություն ձեռք բերելուց հետո, հայտնվել է միայնակ և ամենախոցելի վիճակում, իսկ եթե ռուսներին ուզում են հեռացնել՝ Հայաստանը մնում է դեմ առ դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, պատրանք ստեղծելով, թե վերջապես կգա խաղաղությունը, բարեկամությունը, սերը։

Քաղաքագետը համարում է, որ Ռուսաստանը, անշուշտ, գիտակցում է իր շահն Արցախում, սակայն այլ հարց է, որ այսօր Ուկրաինան դեռ առաջնահերթություն է։ «Եվ այս պատերազմում Ռուսաստանի հաղթանակը հնարավորություն կտա ինչ-որ չափով թոթափել այդ բեռը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով հարավկովկասյան տարածաշրջանին։ Ուրիշ բան, եթե, Աստված մի արասցե, իրավիճակը դուրս գա վերահսկողությունից», նկատում է Միհրանյանը։

Հարցին, ինչպե՞ս կարող է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից, Միհրանյանը պատասխանում է. «Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ ժամանակ հայկական կողմը Անկարայի ու Բաքվի, ամերիկացիների, ՆԱՏՕ-ի և այլնի ճնշման տակ կասի՝ կներեք հարգելի ռուսներ, ձեր ներկայությունն այստեղ ամենևին իմաստ ու նշանակություն չունի, մեզ պաշտպանվելու կարիք չկա: Այս տարբերակը նույնպես չի բացառվում։

Բայց հուսանք, որ երբ Ռուսաստանի ռեսուրսներն ու ուշադրությունը ուկրաինական ուղղությամբ որոշակիորեն ազատվեն, Մոսկվան թույլ չի տա, որ իրավիճակը վերը նշված ուղղությամբ զարգանա...»։ Քաղաքագետը հիշեցնում է, որ մեկ անգամ էլ ասել էր՝ «Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը նույն թիմում են խաղում Պուտինի դեմ։ Բայց այս խաղը դեռ չի ավարտվել։ Ընդ որում՝ դրա վերջնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5073 անգամ
Լրահոս
«Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am