«Ազատագրեց» այնպես, ինչպես «հաղթեց» պատերազմում` արյան գետեր սարքելով. «Սուրմալու»-ում տեղի ունեցածի հնարավոր վարկածների մասին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի մասին բազմաթիվ վարկածներ են պտտվում։ Պաշտոնական վարկածը հետևյալն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Այս հոդվածներով են քրեական գործ հարուցել։ Մինչդեռ կան բազմաթիվ այլ վարկածներ։

Ահաբեկչության վարկած

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը դարձել է «պռախադնոյ դվոռ»։ Օտերերկյա գործակալներն ու մեր թշնամի երկրների քաղաքացիներն ազատորեն պտտվում են այստեղ։ Հաճախակի են հնչում ահազանգեր այս կամ այն տեղում ռումբի առկայության մասին։ Երեկ «Սուրմալու»-ում տեղի ունեցածին զուգահեռ քաղաքացիները տարհանվում էին մետրոյից ու կենդանաբանական այգուց։ Մի խոսքով, չի բացառվում ահաբեկչության վարկածը։

Ի դեպ, դատելով պայթյունի կադրերից, այդ ամենը չէր կարող լինել զուտ ճարտրուկների բռնկման արդյունքում։ Ամունալի առկայությունն ակնհայտ է։ Մնացածը թող քննությունը պարզի։

Գռզոյի վարկած

«Սուրմալուին» կից գտնվում է հայտնի օլիգարխ–պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին՝ Գռզոյին պատկանող օբյեկտը։ Ասում են, որ երկար ժամանակ է՝ նա ցանկանում է իրենով անել «Սուրմալու»-ի տարածքը, բայց չի ստացվում։

Սոցիալական ցանցերում տեսակետ է շրջանառվում, ըստ որի՝ այս պայթյունը ձեռնտու է Գռզոյին։ Դե եթե ձեռնտու է, ուրեմն․․․

Թե որքանով է այս վարկածը իրական, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում պետք է հետևել, թե ինչ է սպասվում «Սուրմալու»-ի տարածքին, ինչ է լինելու այդ տարածքում։ Եթե պարզվի, որ հետագայում Գռզոն այդ տարածքում բիզնես է ծավալում, ապա դժվար չէ կռահել, թե ինչու է պայթել «Սուրմալուն»։

Ի դեպ, նիկոլական իշխանությունը կապիտալի կուտակման փուլում է, տեղի է ունենում սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում, ու այդ ամենի ֆոնին «Սուրմալուի» պայթյունն ուժեղացնում են պայթյունի միջոցով սեփականության խլոցիի վարկածի կողմնակիցների փաստարկները։

Նիկոլի վարկած

Կա տեսակետ, որ սա իշխանությունների կազմակերպածն էր։ Կառավարելի քաոսի միջոցով երկրում վախի մթնոլորտ է տարածվում ու Արցախի, Հայաստանի տարածքների սպասվելիք հանձնումների ֆոնին փորձ է արվում մարդկանց ստիպել մտածել բացառապես սեփական բակի ու սեփական անվտանգության մասին։

Այս վարկածի հեղինակները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։ Դատելով վերջին 4 տարիների փորձից՝ այդ վարկածի հեղինակների հետ դժվար է վիճելը։

Կառավարման «բարդակի» վարկած

Մենք ավելի շատ հակված ենք «բարդակի» վարկածին։ «Բարդակը» վերաբերում է ինչպես առևտրի կենտրոնի կառավարիչներին, այնպես էլ պետական կառավարման համակարգի համապատասխան օղակներին։ Ինչպես փիլիսոփա Ռասելն էր ասում՝ բոլոր չարիքների պատճառը տգիտությունն է։ Տգետ իշխանությունների պարագայում վտանգված է ամեն ինչ՝ ինչպես սահմանում, այնպես էլ Երևանի կենտրոնում։

Նիկոլ Փաշինյանինը տգետ ու մահաբեր իշխանություն է։ Սա չարիք է, որից պետք է ազատվել։

Հայկ Ուսունց

7or.am

Հ․Գ․ Ամեն մի անկապ առիթով ՖԲ «լայվ» մտնող Նիկոլ Փաշինյանը երեկ ամբողջ օրը ծպտուն չհանեց։ Ասում են՝ կիրակնօրյա հանգիստն էր վայելում ու այնքան «լակած» էր, որ չէր կարող ու չէր էլ ուզում անդրադառնալ «Սուրմալուի» թեմային։

Այսօր նա առավոտ շուտ է գնացել դեպքի վայր, որպեսզի մարդկանց չհանդիպի։ Իսկ 2018–ի «հեղափոխության» օրերին նա քծնում էր «Սուրմալուի» ու «Փեթակի» աշխատողներին, թե բա՝ ձեզ ազատագրելու եմ ճիրաններից։ «Ազատագրեց» այնպես, ինչպես «հաղթեց» պատերազմում։ Արյան գետեր սարքելով։

Նիկոլը մահվան խորհրդանիշն է։ Նրա օրոք այլ բան չի սպասվում։

դիտվել է 1478 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am