Չինաստանն անհանգստանում է
Վաշինգտոնը կարող է Թայվանի նեղուցում լարվածությունը օգտագործել տարածաշրջանում ռազմական ներկայությունը մեծացնելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Դա ոչ միայն աղաղակող եւ չհիմնավորված սադրանք է, այլեւ քաղաքական ֆարս, որը դատապարտված է ձախողման: Թայվանի նեղուցի ընթացիկ իրադրությունն առաջվա պես անհանգիստ է: Մենք պահպանում ենք սթափությունը, քանի որ Միացյալ Նահանգները կարող են օգտվել այդ խնդրից եւ մեծացնել ռազմական ներկայությունը՝ փորձելով ստեղծել էլ ավելի լուրջ ճգնաժամ»,-ասել է Վան Լին: