Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա նաև 2022 թվականին. Greek City Times

Հունական «Greek City Times» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիրը նախ անդրադարձել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությանը, որով վերջինս IGB-ը ( Interconnector Greece-Bulgaria- Հունաստան-Բուլղարիա գազամուղ- խմբ) բնութագրել էր որպես «արժեքների խողովակաշար», որը կապում է Հունաստանի բնական գազի փոխադրման ազգային համակարգը Բուլղարիայի ցանցի հետ եւ կարող է տարեկան միլիարդավոր խորանարդ մետր գազ տեղափոխել Ադրբեջանից: Խոսելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության մասին՝ հոդվածագիրը հարցադրում է արել, թե որքանով են տեղին Հունաստանի ղեկավարության նման հայտարարությունները:

«Եթե որպես օրինակ նայենք նաև մեդիա ոլորտին, ապա այն արժեքները, որոնց մասին խոսում է Միցոտակիսը, բավարար չեն։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաշվետվության մեջ ասվում է . «Նախագահ Իլհամ Ալիևը վերացրել է բազմակարծության ցանկացած երևույթ, և 2014 թվականից ի վեր նա անխղճորեն փորձում է լռեցնել մնացած բոլոր քննադատներին»: Ոչ մի անկախ հեռուստատեսություն կամ ռադիո չի հեռարձակվում երկրի ներսում, եւ քննադատական դիրքորոշմամբ բոլոր տպագիր թերթերը փակվեցին: Պետական գրաքննության թիրախում գտնվող անկախ լրատվական կայքերի մեծ մասը, ինչպիսին է Azadliq amd Meydan TV-ն, գործում են արտասահմանում»,-ասված է հոդվածում:

«Greek City Times»-ի հոդվածագիրը դրանով է նաեւ բացատրում, որ վերջին 20 տարվա ընթացքում ոչ մի պաշտոնյա կամ ոստիկանության աշխատակից չի պատժվել լրագրողին ծեծելու կամ վիրավորելու համար, և որ «Բաքվի ռեժիմը փորձում է արտաքսման մեջ գտնվող անկախ լրագրողներին լռեցնել՝ ճնշում գործադրելով երկրում մնացած նրանց ընկերների ու հարազատների վրա:

«Սակայն առավել մտահոգիչ է այն, որ Ալիևի վարչակարգը լրագրողների վրա իր հարձակումներն արտահանում է Ադրբեջանի սահմաններից դուրս»-նկատում է հոդվածագիրը:

«Greek City Times»-ի լրագրողը ներկայացրել է 2022 թվականին տեղի ունեցած հարձակումները լրագրողների վրա և նրանց սպանությունները Ադրբեջանի սահմաններից դուրս.

Մայիսի 31 -ին ադրբեջանցի բլոգեր Թուրալ Սադօղլին, ով ապրում է Գերմանիայում, սակայն ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում, հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները իր դեմ դավադրություն են նախապատրաստում:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ կյանքը լուրջ վտանգի տակ է։ Այս անգամ նրանք ինչ-որ բան են ծրագրում իմ դեմ։ Համապատասխան հանձնարարական է տվել նախագահի աշխատակազմը: Այդ իսկ պատճառով ծնողներս վաղը բողոքի ակցիա կանցկացնեն Բաքվում՝ նախագահականի դիմաց։ Ես խնդրում եմ քաղաքական կուսակցություններին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, լրագրողներին աջակցել նրանց»,-գրել է Սադօղլին «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի ուշ Գերմանիայում բնակվող ադրբեջանցի լրագրող, նախկին քաղբանտարկյալ Աֆղան Մուխթարլին իր սոցիալական ցանցերում հաստատել է բլոգերի կյանքին սպառնացող վտանգը:

«Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ներգաղթյալ և բլոգեր, «Azad soz» (Խոսքի ազատություն) կազմակերպության ղեկավար Թուրալ Սադօղլին գրել է իր կյանքին սպառնացող լուրջ վտանգի մասին։ Ալիևի ռեժիմը բազմիցս ձերբակալել, առեւանգել եւ շանտաժի է ենթարկել արտասահմանում բնակվող իր հակառակորդներին։ Իլհամ Ալիևը բազմիցս ահաբեկչական խմբավորումներ է օգտագործել նրանց դեմ, ում նա չէր կարողացել ձերբակալել։ Անցած տարի Բայրամ Մամեդովը սպանվել էր Ստամբուլում, Վուգար Ռզան՝ Բելգիայում, Հուսեյն Բակիխանովը՝ Թբիլիսիում: Փորձեր են արվել սպանել Մագոմեդ Միրզալիին, Օրհան Աղաևին, Օրդուխան Բաբիրովին, Գաբիլ Մամեդովին։ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի մարդու՝ Մագոմեդ Միրզալիի սպանության փորձի համար։ Թուրալ Սադօղլիի նկատմամբ սպանության սպառնալիքը, նրա բնակության հասցեն փնտրելը բավական լուրջ խնդիր է։ Եվրոպական իրավապահ մարմինները պետք է ապահովեն Թուրալի անվտանգությունը»,-ասել է Մուխթարլին։

Հոդվածագիրը մեջբերում է նաև «Infoteka24»-ի հրապարակումը Եվրոպայում ևս մեկ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի վրա հարձակման մասին։ Այս անգամ հարձակման զոհ է դարձել բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն, ով հայտնի է Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի հասցեին քննադատություններով:

Մանաֆ Ջալիլզադեի հարձակման ենթարկվելու փաստին անդրադարձել է նաև Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Միրզալի Մուհամադը։

«Շվեյցարիայում բնակվող բլոգեր Մանաֆ Ջալիլզադեին 2022 թվականի ապրիլի 29-ին իր տան դիմաց երեք ադրբեջանցիներ դաժան ծեծի են ենթարկել: Նրա վիճակը շատ ծանր է»,-գրել էր նա «Թվիթեր»-ի իր էջում։

«Greek City Times»-ի լրագրողի խոսքով՝ սրանք ընդամենը 2022 թվականի մի քանի օրինակներ են, սակայն նման դեպքեր կարելի է վեր հանել Ադրբեջանի հետխորհրդային շրջանի յուրաքանչյուր տարում։

դիտվել է 212 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am