Էրդողան-Ալիև համակարգված սադրիչ քաղաքականությանը դիմագրավող չկա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի համար Քոնիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականը։

Ըստ թուրքական TRT լրատվամիջոցի՝ Էրդողանն ու Ալիևն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերություններն, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։

Անկարան հերթական անգամ Ղարաբաղի հարցով իր աջակցությունն է հայտնել Բաքվին: Թուրքիայի Քոնյա քաղաքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, ըստ «Ազերթաջ» գործակալության, Էրդողանը հերթական անգամ Թուրքիայի աջակցություն է հայտնել՝ Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հարցով։

«Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի հաջող զարգացումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր», - նշում է գործակալությունը։

Այս հանդիպումից հետո արդեն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ մեղադրելով «ապակառուցողական» կեցվածք դրսևորելու մեջ։

Ալժիրի արտգործնախարար Ռամտան Լամամրայի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է․ - «Ես պատմել եմ Ռամտան Լամամրային եռակողմ հայտարարության կյանքի կոչման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող որոշ ոչ կառուցողական մոտեցումների մասին։

Ադրբեջանը հարևան երկրների հետ բնականոն հարաբերություններ ձևավորելու կողմնակից է։ Հարաբերությունների կարգավորման հարցում մենք կարող ենք առաջ շարժվել սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի հիմա վրա»։

Անկարան ու Բաքուն, այսպիսով, համակարգված ընդդեմ Հայաստանի սադրիչ քաղաքականություն են տանում: Ընդ որում, բոլոր կողմերից՝ Արցախից մինչև օրինակ՝ Հայաստանի ատոմակայանի թեմա:

Թուրքիայում նորից խոսում են Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին: Ըստ Ermenihaber.am-ի՝ Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ վերջինս իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրների համար»:

«Հակառակ այս ամենի՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում օգտագործել այդ ատոմակայանը: Ոլորտում գործող մի շարք մասնագետների և միջազգային կառույցների կողմից Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր և անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը: Կառուցումից ի վեր այն ենթարկվել է բազմաթիվ վթարների»- ասել է Դենիզը՝ օրինակ բերելով 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Նա նշել է, որ այս հարցում Ադրբեջանը ու Թուրքիան պիտի համատեղ գործեն, որպեսզի «ճնշում գործադրեն Հայաստանի վրա»:

Ինչպե՞ս է Հայաստանը դիմագրավելու Էրդողան-Ալիև համակարգված սադրանքներին: Գործող ապաշնորհ իշխանությա՞մբ, որի վարած քաղաքականությունն ավելի ու ավելի է ամրացնում թուրքական ու ադրբեջանական պահանջների հիմքերը, իսկ հայկական շահը տապալում հիմնովին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 556 անգամ
Լրահոս
Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am