Ականատես ենք հերթական հետնահանջի, որը ոչ այլ ինչ է, քան արտաքին քաղաքական ասպարեզում ձախողման հետևանք...

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հայրենակիցնե՛ր,

Այս օրերին ականատես ենք հերթական հետնահանջի, որը ոչ այլ ինչ է, քան արտաքին քաղաքական ասպարեզում ձախողման հետևանք: ՀՀ ձախողած իշխանություններն այս անգամ ևս ժողովրդի թիկունքում ստվերային պայմանավորվածությունների ճանապարհով տանում են Հայրենիքի տարածքի հերթական հանձնման: Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակչության տարհանումը և այդ բնակավայրերի հանձնումը թշնամուն մեկ անգամ ևս ապացուցում է, որ պարտության ենթարկված իշխանությունը ունակություն չունի կառավարելի դարձնելու բանակցություններն ու ներազդելու քաղաքական գործընթացների ու զարգացումների վրա։

Արձանագրելով, որ Արցախի իշխանությունը կրում է պատասխանատվության իր չափաբաժինը, անթույլատրելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից ստվերային պայմանավորվածությունների պատասխանատվությունը արցախյան կողմի վրա բարդելու արատավոր փորձերը։

ՀՅԴ-ն տարիներ շարունակ եղել է Արցախի ազատագրված շրջանների վերաբնակեցման և տնտեսության զարգացման գործի ջատագովն ու նեցուկը: ՀՅԴ մարմինների թելադրանքով Քաշաթաղի շրջանում բնակություն են հաստատել և գործունեություն ծավալել Արցախի, Հայաստանի շրջանների և Սփյուռքահայ մեր հայրենակիցները: Շրջանի կայացման և զարգացման գործում զգալի ներդրումներ են ունեցել զանազան բարեգործական և ներդրումային կազմակերպություններ: Այս առումով ՀՅԴ-ի Արցախի կառույցի համար կրկնակի ծանր է ու ցավալի հայրենակերտման ուղղությամբ տարված աշխատանքների ձախողման այս հանգրվանը: Այնուհանդերձ, համոզված ենք, որ Արցախի տեղահանված ազգաբնակչության՝ պետականորեն կազմակերպված վերաբնակեցումը և նրանց սոցիալական հարցերի լուծումը մնում է օրախնդիր, ինչն անհնարին և անիրագործելի է առանց համայն հայության ջանքերի մեկտեղման։

Վերադառնալով ՀՀ իշխանությունների թրքահաճո քաղաքականությանը, որը ժամանակ առ ժամանակ արժանանում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դրվատանքներին, պետք է ասել, որ յուրաքանչյուր պահ մթնոլորտը հղի է անակնկալներով և նորանոր աղետների արձանագրման վտանգով: Հատկապես մտահոգության առարկա են Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ տարվող աշխատանքները, որի արդյունքում ՀՀ-ն պարտավորված է լինելու ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անորոշ ճակատագրի է մատնելու Արցախի Հանրապետության ապագան: Այս համայնապատկերում զգալի են թուրք-ադրբեջանական դաշնակցային քաղաքականության նոր նկրտումները՝ Արցախի Պաշտպանական բանակը ցրելու և Արցախի ժողովրդին ինքնապաշտպանության իրավունքից զրկելու ուղղությամբ:

Բարձր գնահատելով հանդերձ Խաղաղապահ առաքելության ջանքերը հրադադարի ռեժիմի պահպանման հարցում՝ պետք է ընդգծել, որ Արցախի Պաշտպանության բանակը Արցախի պետականության հիմքն է: Այն երաշխավորում է Արցախի Հանրապետության սուվերեն տարածքում հայ ժողովրդի մի հատվածի ինքնուրույն ապրելու և արարելու հնարավորությունը։ Արցախի Հանրապետության առկայությունն արդյունքն է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, հազարավոր հայորդիների արյան և քրտինքի: Մեր սերունդը իրավունք չունի մսխելու այդ ձեռքբերումը, զիջելու այն և մատնելու անտերության: Պետական համակարգերի պահպանումը և զարգացումը Արցախի պահպանման և պաշտպանության հիմնասյունն է: Այս առումով կարեւորելով Արցախի մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխության գործընթացը՝ համոզված ենք, որ մինչև 2022 թվականի ավարտը նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեի անցկացումը մեկ անգամ ևս կապացուցի ժողովրդի վճռակամությունը անկախ պետություն ունենալու ուղղությամբ:

ՀՅԴ Արցախի կառույցը, կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում, միշտ պատրաստ է ստանձնելու գործնական պատասխանատվություն: Համոզված ենք, որ Հայ ժողովրդի իրավունքների համար պայքարը միայն համաժողովրդական բնույթ կրելով կկարողանա հաջողությամբ պսակվել: Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Արցախի Կենրոնական Կոմիտեն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն քաղաքական, հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն հանուն Արցախի կազմակերպելու և ի մի բերելու բոլոր շերտերի ներուժը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտե

10 օգոստոս 2022 թ.»:

 

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Քաղաքական կապիտուլյացիայի ենթարկված Տեր-Պետրոսյանը հիմա էլ Հայաստանն է կապիտուլյացիայի ենթարկում (video) Վիրավոր սպայի զենքը վերցրել է ու մինչև վերջ կռվել թշնամու դեմ․ հերոս Արտյոմը Վարդենիսից էր Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խայտառակ առաջարկությանը (video) Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը Սա ուղղված էր ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին, Իրանին ու նույնիսկ Մեծ Բրիտանիային. Շարմազանով Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը․ Վալերի Բուայե Ռուսաստանցիներին թույլ են տվել ոտքով հատել Վրաստանի սահմանը Ե՞րբ կկայանա Միրզոյանի ու Բայրամովի երկրորդ հանդիպումը. ԱՄՆ պետքարտուղարություն Հրամանի չենթարկված ու մինչև վերջ կռիվ տվածներն են էս երկրի իրական տերերը. Ղևոնդյան Ովքե՞ր են ապրելու օկուպացված հայկական Շուշիում Ո՞վ կլինի ՀՀ արդարադատության նոր նախարարը Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան «Փաշինյանը կանգնելու է հայոց պատմության պատասխանատվության պատի տակ» ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս Չպետք է թույլ տանք, որ մեր մեջ սերմանեն այս կործանարար զգացումը. Արման Թաթոյան ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևով պահանջվում է ադրբեջանական հանցագործությունների հետաքննություն Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ահաբեկչական խմբի, որն Ադրբեջանից զենք է տեղափոխել ՔՊ-ն հրաժարվում է ընդունել Չարենցավանում ու Բերդում իր պարտությունը Թուրքիայում ցանկանում են, որ Ադրբեջանի դրոշը հավերժ ծածանվի Ղարաբաղում Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են պատերազմի իրական սպառնալիքի առջև․ ՀՅԴ ԳՄ Սևանում դիրքերից իջած զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներին Երևանում արցունքաբեր գազ են փչել «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել նրա մոտ եղած 9000 դոլարն ու 220 հազար դրամը Ռուսաստանի իշխանություններին «կծմծելով»՝ խնդիրը չի լուծվելու, ավելի է խորանալու Ճակատագրական պսհին հայ ժողովրդին բաժին հասած կոկորդիլոսը քյոռ է եղել Հարցրեց, շշպռեց... Ու սեղանը շրջեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը: Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Աշոտ Անդրեասյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub