ԶԻԼ-ի վարորդը դարձել է 8 ավտոմեքենաների շղթայական վթարի պատճառ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 08։30-09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ Ջանիբեկ Մելոյանը իր վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ-Նուբարաշենի խճուղի խաչմերուկում բախվել է 3 Mercedes, 2 Opel, Hyundai Elantra, Doge, Ford Transit, ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան»,-գրել է կայքը։