Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞մ էր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո

Օրեր առաջ այս հարցին պատասխանելիս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ այդ պահանջը լեգիտիմ չէ:

Նրան հաջորդ օրը փոխլրացրեց Նիկոլ Փաշինյանը, նույնպես նշելով, որ ըստ նոյեմբերի 10-ի համաձայնագրի, այդ միջանցքի տեղափոխման խնդիրը պետք է լուծվի երեք տարվա ընթացքում:

Սակայն իրենց այս խոսքերից օրեր անց, պարզվեց, որ ադրբեջանցիները «լիգիտիմ են» պահանջում, որ հայկական կողմը լքի Բերձորը և իրեն հարակից գյուղերը:

Ավելին, արցախցի բարձրաստիճան շրջանակները պահանջել են այստեղ ապրող հայերից, որպեսզի նրանք մինջև օգոստոսի վերջ դուրս գան այդ տարածքներից:

Հետաքրքիր է, որ այս դեպքերը կատարվեցին հենց Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ արցախյան այս հատվածում սրացումը տեղի էր ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ որոշման արդյունքում: Այսինքն, նրանք մինջ այդ հանդիպումը որոշել էին սրելով իրավիճակը, փաստացի փոփոխել նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանավորվածության ժամկետը:

Ինչ վերաբերվում ռուսական կողմին, ապա վերջիններս հակված չեն եղել իրենց համար այս մանր իրավիճակի համար լուրջ հակադրության մեջ մտնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Ավելին, Ադրբեջանը արդեն չի էլ թաքցնում իր հետագա ցանկությունների ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը:

Լաչինի միջանցքի նվաճումից հետո նրանք պահանջելու են, որ Արցախը պաշտոնապես զինաթափի իր զինված ուժերը, հղում անելով, օրինակ ռուս-ադրբեջանական համատեղ «դաշնակցային» համագործակցության հռչակագրի 11-երորդ կետին, որտեղ բառացիորեն նշված է հետյալ դրութը. «Ռուսաստանի դաշնությունը և Ադրբեջանի հանրապետությունը վճռականորեն ճնշում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձնանց գործնեությունը, որոնք ուղղված են մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»:

Ադրբեջանն արդեն այսօր ակնարկում է իր այդ պահանջի մասին, որի մասին հավանաբար նա բարձրաձայն կխոսի հաջորդ անգամվա սադրանք կազմակերպելուց հետո:

Իսկ ռուսական կողմը, զբաղված լինելով ուկրաինական պատերազմով, կրկին չի ուզենա դիմադրել ադրբեջանական այդ պահանջին, մանավանդ, որ Ադրբեջանը իր պահանջները կոորդինացնում է Թուրքիայի հետ: Վերջինս մի դրական քայլ կատարելուց հետո ուղղված Կրեմլին, ադրբեջանցիների համար հատուցում կպահանջի մեր հաշվին:

Արցախը վերջնականապես մարսելուց հետո, ադրբեջանցիները իրենց ուշադրության կենտրոնում են պահելու Սյունքը, կամ ինչպես իրենք են նշում «զանգեզուրյան միջանցքի» հարցի լուծումը, և այդպես շարունակ:

Պարզ է, որ այս քաղաքական ալգորիտմի աշխատանքի կյանքի կոչման դեպքում, ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» մեջ չեն հայտնվելու:

Շատերը այս գործընթացում կմեղադրեն ռուսներին, որոնք քայլ առ քայլ զոհաբերելով հայկական շահերը, փորձելու են դրանով “վճարել” թուրքերին իրենց ծառայությունների դիմաց:

Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ կա՞ արդյոք ելք այս «փակ շղթա» հիշեցնող վիճակից:

Պատասխանը նույնպես ակնհայտ է:

Օրինակ նույն սիրիական ուղղությամբ թուրքական պահանջները չեն աշխատում, քանի որ այստեղ կա երկու գործոն: Նախ Ասադին հաջողվեց հաղթել պատերազմում և երկրորդը, նա կարողացավ վստահություն ներշնչել Պուտինի և նրա շրջապատի մոտ:

Ի տարբերություն Փաշինյանի, ով ոչ միայն պարտվեց պատերազմում, այլև իր քաղաքական թիմով անվստահության աղբյուր է դարձել ռուսական շրջանակների համար:

Դա չի նշանակում, որ Փաշինյանը վարում է հակառուսական քաղաքականություն, բնավ էլ ոչ, պարզապես փաշինյանական Հայաստանը Կրեմլի աչքերում միշտ էլ ընկալվելու է, որպես մնացորդային օղակ, որին կարելի կլինի զոհաբերել ուրջ ճնշման արդյունքում:

Մինչդեռ, եթե Երևանում ձևավորվեր իր իմիջով “ոչ սորոսական” համբավ ունեցեղ իշխանություն, ապա Ռուսաստանի ադրբեջանամետ շրջանակները հիմք չէին ունենա հակաքարոզչություն իրականացնել Հայաստանի դեմ և Կրեմլի դիրքորոշումն էլ, իր հերթին այլ կլիներ: Դա բնավ էլ չի նշանակում, որ այդ իշխանությունը պետք է լիներ հակաարևմտյան և խիստ ռուսամետ:

Բնավ էլ ոչ, պարզապես Կրեմլում “սորոսական” համբավ ունեցող քաղաքական ուժերին դասակարգային բնույթից ելնելով չեն վստահում, թեև դա չի նշանակում, որ այդ ուժին նրանք կարող են պատերազմ հայտարարել: Պարզապես մեր վիճակն է շատ վտանգավոր: Մենք պարտվել ենք պատերազմը, տարածաշրջանում խախտվել է ուժերի հավասարակշռությունը և դարձել ենք «թույլ օղակ» Կրեմլի ու Անկարայի հարաբերությունների տիրույթում: Եթե մենք չլրջանանք և չհասկանանք այս իրավիճակի ողջ վտանգը, ապա կարող ենք ավարտել այնպես, ինչպես հարյուր տարի առաջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 356 անգամ
Լրահոս
«Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am