Ռուս խաղաղապահների մանդատը. Գաղտնիք ու սկանդալ չպետք է լինեն

Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու հետ կապված, անցյալ շաբաթ լրագրողներին ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է քննարկել Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի ես հիմա չեմ կարող կռահել», - ասել է Լավրովը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը հստակեցնելու հրատապ անհրաժեշտության մասին: «Կողմերից յուրաքանչյուրը, որի պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։ Մենք դեռ դրանք չենք տեսել»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն անցյալ կառավարության նիստի ժամանակ անընդունելի համարեց խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները՝ խիստ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Փաշինյանը խոստովանեց՝ սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն, սակայն, պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Լավրովի հայտարարությանը ՀՀ իշխանությունները պատասխանեցին՝ հայտնելով, որ ռուս խաղաղապահ առաքելության գործունեությանն առնչվող մտահոգությունները հայկական կողմը դեռ նախորդ փետրվարին է փոխանցել ռուսական ղեկավարությանը, հայտարարել է պաշտոնական Երևանը: «Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը», - նշեց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չմանրամասնեց` կոնկրետ ինչ է գրված եղել Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ առաքելության վերաբերյալ անցած տարի ռուսական կողմին ներկայացված գրավոր տեքստում: Արտաքին քաղաքական գերատեսչությունը, փաստացի, միայն հայտարարեց, թե «ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021թ. փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»:

Եթե Հայաստանի ԱԳՆ -ը չի հրապարակում այդ փաստաթուղթը, ուրեմն, ինչպես ասում են՝ մի բան այն չէ: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոսկվան գիտի ի սկզբանե Բաքվի դիրքորոշումը, չի ցանկանա խոստովանել, որ այո, Հայաստանը հանդես է գալիս ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հստակեցման նախաձեռնությամբ:

Իսկ դրա անհրաժեշտությունն իսկապես կա, քանի որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում միջադեպերը չեն դադարում, անգամ քաղաքացիական անձիք են սպանվել՝ ադրբեջանական կողմի սադրանքների հետևանքով:
Հետևաբար, պաշտոնական Երևանը, պարտավոր էր մինչև հրապարակային բացահայտումը՝ ռուսական կողմի հետ «լեզու գտնել», որպեսզի այսօրվա իրավիճակին չհասներ: Եթե այս ամենից հետո Մոսկվան մերժեր ու Լավրովն արդեն նման հայտարարությամբ հանդես գար՝ պաշտոնական Երևանը հրապարակեր այդ փաստաթուղթը, որը փետրվարին ուղարկվել է Լավրովին:

Հիմա արդեն, կարծես ժամանակավրեպ է ու մի տեսակ Լավրովին էլ «ավանտյուրիայի» մեջ մեղադրելը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի Հայաստանի իշխանությունների համար:

Ըստ ամենայնի Լավրովը նկատի է ունեցել, որ պաշտոնական Երևանը Ռուսաստանի ԱԳՆ-ին հասկանալի ընթացակարգերով չի դիմել, ինչը ևս վկայում է այն մասին, որ մեր ԱԳՆ-ում աշխատելու ձև չգիտեն: Բայց սա էլ կարելի էր մի կողմ դնել՝ և ՌԴ նախագահ-ՀՀ վարչապետ հանդիպումներում այս հարցը օրակարգ բերեր, ինչը, ըստ ամենայնի ևս չի արվել Փաշինյանի կառավարության կողմից:

Իսկ այսօր, Հայաստանին մնում է մեկ բան՝ ավելի հստակ ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում շփման գծի անվտանգության ապահովումն ու ռուս խաղաղապահների առաքելության մանդատը: Այլապես Հայաստանում արդեն կհասունանա՝ ռուսական առաքելությունը միջազգային խաղաղապահներով փոխարինելու կամ համալրելու հարցը։ Երեկ, ի դեպ, արդեն մի քանի տասնյակ արցախցիներ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ին ու Ֆրանսիային էին դիմել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2119 անգամ
Լրահոս
Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am