Զոհ և վիրավորներ Արցախում. Մոսկվայի համար երկրորդ ճակատ չի բացվի

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը քիչ առաջ հաղորդեց, որ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: «Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ»:

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երեկ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է «տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է այսօր առավոտյան Լաչինում արձանագրված նոր միջադեպերի մասին. «Ադրբեջանի տարածքում գործող հայկական անօրինական զինված խմբավորումները, որոնք գտնվում են ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում, օգոստոսի երեքի առավոտյան ինտենսիվ գնդակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի՝ Լաչինի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների դիրքերը։ Ստացած հրազենային վիրավորման հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Անար Քյազիմովը»։

Երեկ պարզվեց, որ Բաքուն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջել է Արցախ - Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի գրասենյակը։ Հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, որին մասնակցել են նաև Արցախի քաղաքական ուժերը։

Օրակարգային հարցերից է եղել հենց Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի հարցը։ Ադրբեջանն այլընտրանքային ճանապարհը իր կողմում արդեն կառուցել է, հայկական կողմը շինարարությունը դեռ նոր պետք է սկսի։ Ըստ հաղորդագրության` նիստում քննարկվել են այս իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը:

Թե ինչպես է արձագանքում պաշտոնական Ստեփանակերտը ադրբեջանական կողմի այս պահանջին, հաղորդագրությունը չէր հստակեցրել։ Չէր նշվում նաև, թե Բաքուն ինչ ժամկետներում է պահանջում Արցախ - Հայաստան երթևեկությունը նոր երթուղի տեղափոխել։

Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք -ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այս հարցի վերաբերյալ ներկայումս բանակցություններ են ընթանում, այլ մեկնաբանություններ չունի այս պահին:

Հաղորդվում է, որ ԱԽ նիստում քննարկվել է նաև շփման գծում ստեղծված իրավիճակը: Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հայտնել է, որ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել: Նրա փոխանցմամբ` Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին, մարդկային ու դիրքային կորուստներ չկան:

Իրավիճակը նախօրեին առավոտվանից էր լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել են հատել շփման գիծը։ Հայկական կողմը կասեցրել է։ Բաքուն հերքել էր այս լուրերը:

Այսօր, ուշագրավ հայտարարություն արեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է անվտանգության խորհրդի քարտուղարը։

Վկայակոչելով 2020-ի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր՝ Արմեն Գրիգորյանը նշել է՝ «կողմերի (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»:

Ընդգծելով, որ այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է՝ Գրիգորյանը միևնույն ժամանակ շեշտել է՝ այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: «Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ», - ասել է ԱԽ քարտուղարը: Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանն ու համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: «Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասել է ԱԽ քարտուղարը՝ չհստակեցնելով, թե Հայաստանի առաջարկած ժամանակացույցը ինչ ժամկետներ է ենթադրում։

Առաջին բանը, որ անցնում է մարդու մտքով՝ դա այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երկրորդ ճակատ է փորձում բացել Ռուսաստանի համար, նպատակ ունենալով՝ վերջնականապես վարկաբեկելով այդ առաքելությունը, վերջնական դուրս հանեն Արցախից ու կտրեն Հայաստանի հետ կապը:

Հետաքրքրականն այն է, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր է ազդարարում, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ: Իսկ ի՞նչ էին նրանք մտածում այդ մասին մինչև այսօր, երբ հայտարարում էին, որ Արցախում ամեն ինչ լուծելի է, մնում Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունը:

Ադրբեջանը փորձելու է ռուսների հետ «բարիշելով», լռություն՝ իրենց պահանջների բավարարման դիմաց, նրանց խաղաղապահ առաքելության հարցը ևս 2 տարով թողնելու ներկայիս վիճակում: Բայց Մոսկվային կստիպեն՝ Երևանից ստանալ համաձայնություն՝ խաղաղության ստորագրման վերաբերյալ և ԼՂ-ի կարգավիճակի մասին հիշատակումից հրաժարման մասով:

Իրականում, հենց սա է Բաքվի վերջնական նպատակը:

Իսկ որ Մոսկվան կհամաձայնի, կարելի է գրեթե չկասկածել դրանում. ռուսաստանցի «հայամետ» գործիչների երեքօրյա լռությունը հենց այդ մասին է վկայում, որ՝ Մոսկվան հակված է լինելու բավարարել Բաքվի նպատակները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4141 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am