Փաշինյանի «խաղաղության» երազկոտ ապագան ու Ալիևի սադրանքները

Պետք է ակտիվորեն քննարկենք Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան - Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը, օրերս «Արմենպրեսին» տված հարցազրույցում նման ցնցող միտք է արտահայտել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Արդյո՞ք սա նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում առանց ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման. Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է՝ նման գաղափար կա։

«Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները», - նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման համար ռուսական զորակազմի առկայությունը միջազգային երաշխիք է: «Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարևոր գաղափար է», - ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Անդրադառնալով ամիսներ առաջ հարաբերությունների կարգավորման համար Բաքվի ներկայացրած հինգ կետանոց առաջարկին, Արմեն Գրիգորյանը կրկին հաստատել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ դրանցում անընդունելի ոչինչ չկա։
Ինչ է ստացվում. ամիսներ առաջ պաշտոնական Երևանը արձագանքելով Բաքվին, հայտարարում էր՝ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, որտեղ ներառված կլինի նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ չհստակեցնելով, սակայն, թե Լեռնային Ղարաբաղի համար ինչպիսի կարգավիճակ են պատկերացնում: Երևանը միայն նշում է՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:

Այսինքն, եզրակացություն՝ այս իշխանությունը չի բացառում Արցախի ապագան՝ Ադրբեջանի կազմում։ Որովհետև Բաքուն կարող է հայտարարել և հայտարարում է, որ ԼՂ-ի հայերի «իրավունքները կպաշտպանվեն»: Եվ ինչ՝ այդ դեպքում Հայաստանի իշխանությունները՝ հանգիստ շունչ են քաշելու ու «խաղաղության պայմանագիր» ստորագրե՞ն Ալիևի հետ...

Ինչո՞ւ է Բաքուն և՛ պատերազմից անմիջապես հետո, և՛ հիմա շարունակում է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն այլևս չունի, որպեսզի ցույց տա, որպեսզի դուրս թողնի կարգավիճակի հարցը: Իսկ Հայաստանի գործող իշխանությունը հայտարարելով, թե՝ «հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների», լիովին տեղավորվում է Բաքվի պատկերացրած մոտեցումների դաշտում:

Հիշեցնենք, որ Ալիևը վերջերս դժգոհել էր՝ թե իրենք արդեն ձևավորել են խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբը, մինչդեռ Հայաստանը դեռ քայլ չի արել այս ուղղությամբ։ Շուրջ մեկ ամիս առաջ էլ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման՝ պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատմամբ «մեծ հաշվով Հայաստանն ընթանում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով»։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա տեղեկացրել է՝ առաջընթաց կա կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որը համանախագահում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը:

Ինչ էլ հայտարարեն կողմերը, ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը փակուղում է. Փաշինյանի իշխանությունը ձգտում է զարկ տալ կոմունիկացիաների բացմանը, Բաքուն ու Անկարան՝ «միջանցք» են պահանջում: Սահմանազատման ու սահմանագծման հարցում գործընթացը սկսել չի հաջողվում, և իհարկե՝ խաղաղության պայմանագրի հարցն է, որը Երևանը ասում է՝ դեմ չի ստորագրել, բայց պարզ է, որ Ադրբեջանը նախապայման է դնում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։

Ու մինչ Հայաստանի իշխանությունները «խաղաղության» երազկոտ ապագա են կառուցում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս հրամայեց՝ «պատրաստ լինել ցանկացած պահին անմիջապես վճռական միջոցներով կանխել թշնամու կողմից սադրանքների փորձերը» ու հանձնարարել է «ավելացնել դաշտային վարժանքների ինտենսիվությունը և բարձր պահել ստորաբաժանումների մարտական մակարդակը»։

Իհարկե այս հայտարարությունները ենթադրում են ճնշում՝ Երևանի վրա, որպեսզի արագ ստորագրեն խաղաղության համաձայնագիր, և բացի այդ Բաքվի սպառնալիքները ոչ միայն խոսքերով են դրսևորվում, այլև կոնկրետ արդեն հրաձգություններով, սահմանային լարումներով:

Եվ ամենակարևոր հարցը, երբ Արմեն Գրիգորյանն ասում է՝ «պետք է ակտիվորեն քննարկենք Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան - Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը», ինչո՞ւ այդ մասին նրանք չէին ակնարկում 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո:

Փաշինյանը գնում՝ մեծ եռանդով բանակցում էր Ալիևի հետ:

Կամ՝ ո՞ւմ հետ են քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան - Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը, Բաքվի՞, որն ասում է ԼՂ-ի հարց չկա: Այսինքն, հիմքում արդեն այս պնդումը տրամաբանությունից հեռու է: Ինչպես է Հայաստանը համոզելու ԼՂ-ի խնդիրը տարանջատել՝ Հայաստան-Ադրբեջան հարցերից, եթե Ալիևն ասում ա ԼՂ-ի խնդիր գոյություն չունի:

Եվ, հետո՝ մինչև հիմա այդ ի՞նչն է ձեր որոշելով եղել, որ հիմա այս մի ցանկությունը ձեր պատկերացրածով լինի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1137 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am