Շանտաժա-խաղաղասիրական մեսիջներ Էրդողանից՝ Փաշինյանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ` քննարկելով երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանն առնչվող հարցեր, հաղորդում է կառավարությունը: ԱՄՆ պետքարտուղարը Միացյալ Նահանգների պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու այս հարցերի լուծումներին` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող: Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, վերահաստատել է խաղաղության օրակարգին գնալու պատրաստակամությունը` ընդգծելով, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Թվիթերում գրել է, որ լավ քննարկում է ունեցել Հայաստանի վարչապետի հետ «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության մասին»:

Բլինքենը ողջունել է Երևանի «դրական քայլերը» ընդառաջ Անկարային և Բաքվին: Ըստ նրա` տարածաշրջանային երկրների միջև քննարկումները առանցքային են Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար: Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ևս և կոչ է անում զարգացնել հետագա առաջընթացը տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ:

Փաշինյանն ու Բլինքենը խոսել են հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին նույնպես: Բլինքենը, ողջունելով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, նշել է, որ ԱՄՆ պատրաստակամ է աջակցել երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանը:

Ամերիկյան Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարը վարչապետի հետ քննարկել է «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը» և առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնմանը: Բլինքենը խրախուսել է երկխոսությունը կողմերի միջև և ողջունել երկու երկրների արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպումը Թբիլիսիում: Պետքարտուղարը, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, նաև վերահաստատել է աջակցությունը Եվրամիության միջնորդությամբ անցկացվող քննարկումներին և ընդգծել, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 1994 թվականից՝ «ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ համախոհ գործընկերների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարատև համապարփակ խաղաղություն»: Բլինքենը նաև ողջունել է Փաշինյանին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժի և ձեռք բերված կոնկրետ համաձայնությունների կապակցությամբ, ասված է Փրայսի հաղորդագրությունում:

Իսկ Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի մասին Պետդեպարտամենտի խոսնակի հաղորդագրությունում բացի վերոնշյալից ասված է, որ Բլինքենն Ալիևին հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին կայացած հեռախոսազրույցում Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդները ընդգծել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

ՈՒ մինչ ԱՄՆ պետքարտուղարը խոսում է «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության մասին», Թուրքիայի նախագահը, որի մասնակցությամբ Փաշինյանի հետ հեռախոսազանգն այդքան կարևորում է ամերիկյան վարչակազմը, շտապում է «սառը ցնցուղի» էֆեկտով բոլորի «երազանքները» հօդս ցնդեցնել...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: «Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ, խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները: «Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։

Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան լուրջ ու վճռական է տրամադրված, հետապնդում է ամբողջական կարգավորում և բարիդրացիական հարաբերությունների հաստատում։ Այստեղ արդեն, Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա, ավելի քան 100 հազար հայերի մասին։ «Ներկա պահին Թուրքիայում կա ավելի քան 100 հազար հայ, որոնց մեջ կան և մեր քաղաքացիներ և ոչ մեր քաղաքացիներ, բայցևայնպես քաղաքացիության թեկնածու հայեր։ Ահա սա է ցույց տալիս մեր մոտեցումը»:

Էրդողանը մի կողմից խոսում է Թուրքիայի լուրջ տրամադրվածության մասին, հիշեցնում իրենց կարմիր գիծը՝ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:
Այսինքն՝ ողջ աշխարհին ու Փաշինյանին լսեցնում են՝ գոհ կլինի Ադրբեջանը՝ սահմանը կբացենք, չէ՝ չէ: Էրդողանը բառացի ասել է՝ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները:

Թեև Ալիևը շարունակաբար հայտարարում էր, թե Ղարաբաղի խնդիրը լուծել է, բայց փաստորեն՝ նրանք Էրդողանի հետ նոր կոնֆլիկտ են «ստեղծել»՝ Հայաստան-Ադրբեջան «խնդիրները», որոնց լուծման ճանապարհին պետք է Ալիևը գոհ լինի, որպեսզի բացվի հայ-թուրքական սահմանը...

Ահա, այսպիսի շանտաժա-խաղաղասիրական մեսիջներ Էրդողանից՝ Փաշինյանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1075 անգամ
Լրահոս
«Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am