Ինչու չի խոսում, չի տեսնում, չի լսում Նիկոլի «քեռակինը»

ՀՀ–ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հայտարարել է, որ մեզ մոտ քաղբանտարկյալներ չկան։

Դատարանի դահլիճում ակնհայտ քաղաքական նպատակով կալանավորված Արմեն Գրիգորյանը մահանում է, նույն այդ Վիկտորինին ընդամենն ասում է, որ պետք է հետաքննել և հասկանալ։ Նախկինում եթե նման բան լիներ, քոքված Անդրեան կպատառոտեր իր կոկորդն ու կճամարտակեր ժողովրդավարության, մարդու իրավունքների թեմայով, օրը մեջ ասուլիս կտար․․․ Հիմա նա ու իր կոլեգաներն այդպես չեն անում, քանզի մահացողն արևմտամետ/թուրքամետ չէր, սպանողն էլ թուրք–ադրբեջանական սեղանի տակ մտած անում է դրանց ասածները։

Մի խոսքով, Անդրեա Վիկտորինին իրեն պահում է ՔՊ–ական ուսապարկի պես կամ հանդես գալիս որպես Նիկոլի «քեռակին»։ Նա չի տեսնում Նիկոլ Փաշինյանի իշխանության աղաղակող ապօրինությունները, չի խոսում դրանց մասին և չի լսում այն օբյեկտիվ քննադատությունը, որը հնչում է ընդդիմադիր դաշտից ու հանրային սեկտորից։

Անդրեա Վիկտորինիի այս պահվածքը պայմանավորված է այն բանով, որ Արևմուտքի հետաքրքրությունը Ռուսաստանն է։ Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի դեմ պայքարը։ Ու եթե դրա համար պետք է թքել Արևմուտքի կողմից պաշտպանվող արժեքների՝ ժողովրդավարության ու այլ պուպուշ բաների վրա, ապա վիկտորինիները դա անում են առանց աչք թարթելու։ Քանզի արժեքներն աշխարհաքաղաքականության քողածածկույթն են։ Ընդամենը։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը բավարարել ու բավարարում է թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները, պահանջները։

Եթե հայ–թուրք–ադրբեջանական բանակցային գործընթացը, որը խաբեությամբ անվանվում է «առանց նախապայմանների հայ–թուրքական երկխոսություն», հասնի ավարտին, ապա դա կնշանակի թուրք–ադրբեջանական օրակարգի լիակատար իրագործում, ինչի արդյունքում Ռուսաստանը կհեռացվի ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից՝ այդտեղից բխող բոլոր կանխատեսելի հետևանքներով։ Անդրեավիկտորինիներին այդ հետևանքները չեն հետաքրքրում։ Նրանք միգուցի հետագայում ցավակցական տեքստեր կարտասանեն հայ ժողովրդի դժբախտ ճակատագրի ու Հայաստանի կործանման թեմաներով, բայց դա հին ու «բարի» ավանդույթ է, ինչպիսին որ մենք տեսել ենք Եվրոպայի կատարմամբ 1915թ․ ցեղասպանությունից հետո։

Արևմուտք–Ռուսաստան հակամարտության ու տնտեսական ճգնաժամի պայմաններում ԵՄ–ն, օրինակ, ադրբեջանական գազով է հետաքրքրված և այդ գազը նրանց համար վեր է հայկական արյունից, ժողովրդավարությունից, մյուս պլպլան բաներից։ Ի դեպ, դա նորմալ է։ Ամեն երկիր պետք է իր շահի ու իր քաղաքացիների բարեկեցության մասին մտածի։ Այլ հարց է, որ մեզանում երբեմն պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցք կա, հատկապես երբ մոլուցքի դրսևորումը վճարովի է։

Արևմուտքի համար հակառուսական գծի իրականացման հարցում ռազմավարական դաշնակիցներն այս տարածաշրջանում Թուրքիան ու Ադրբեջանն են։ Դրա համար էլ Անդրեա Վիկտորինին քեռակնոջ պես սիրում է Նիկոլ Փաշինյանին, ու պաշտպանում նրա իշխանությունը, քանզի այն ամբողջությամբ սպասարկում է թուրք–ադրբեջանական օրակարգը։ Ահա և Վիկտորինիի սիրո ամբողջ պատմությունը։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1135 անգամ
Լրահոս
ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ իրավապաշտպան Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Վահե Դավթյան Բաքուն հայտնվել է չափազանց բարդ վիճակում. Իսրայելում Բաքվին հիշեցրել են, որ եկել է 44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու ժամանակը. Արամ Շահնազարյան «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am