ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ․ Նորից թիրախավորում են ինձ․ Անժելա Թովմասյան

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գունավոր հեղափոխությունից հետո ԱԱԾ և Ոստիկանության հերթական բացթողումներից մեկը համացանցի հայկական տիրույթում, մասնավորապես՝ Սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուք, Յութուբ և այլ հարթակներում, ֆեյքային կայքերի, էջերի, խմբերի և անձնական պրոֆիլների զանգվածային ստեղծումն էր: Փաստացի դրանք զբաղված են հեղափոխական ուժերի գովազդով և զանգվածների բթեցմամբ: Նրանք հանրությանը մատուցում են հայհոյանքով, կեղծ տեղեկատվությամբ, հանրային ընդդիմադիր ուժերի, մարդկանց նկատմամբ զրպարտանքով, ատելության խոսքով, հայհոյանքով զետեղված նյութեր: Աբսուրդից ու կեղծ տեղեկատվությունից զատ բանը հասնում է մինչև սրբապղծության բառի բուն իմաստով, ինչպես օրինակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, զոհված զինծառայողների և այլնի մասին հերյուրանքները: Արդյունքը հայհոյանքին, ատելությանը և կեղծ տեղեկատվությանը սովոր հասարակությունն է:

Նորից թիրախում հայտնվել եմ ես և ՀԱՅԵԼԻ մամուլի Ակումբը: Իմ անձի վերաբերյալ վերջին շրջանում տարածվում են սուտ, կեղծիք, հերյուրանք և իմ հանրային բարի համբավը զրպարտող տեղեկատվություն: Մասնավորապես՝ այդ ֆեյքերը փորձում են ինձ վրա բարդել մտավորական, մեծ հայրենասեր, իմ լավ բարեկամ Արմեն Գրիգորյանի խոշտանգումն։ Մահը դատարանի դահլիճում բոլորի աչքի առաջ առնվազն ինչ-որ չափով ԱԱԾ կամ ավելի կոնկրետ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի, կալանքի որոշում կայացնող դատավորի և քաղաքական հրահանգը իջեցնող ուժի պատասխանատվությամբ է տեղի ունեցել: Կից ներկայացնում եմ այդ նյութերից որոշները: Ցանկացած քրիստոնեա կարող է ասել, որ մահացած մարդու վերաբերյալ նման հերյուրանքներ գրելը կատարյալ սրբապղծություն է:

Ընդունեք սա որպես հաղորդում հանցագործության մասին: Խնդրում և պահանջում եմ գտնել և պատժել այս հերյուրանքները տարածող ուժերին: Հանցագործության մասին հաղորդումը պատրաստվում եմ անել նաև հանրային կերպով:

Հ․Գ․ Կից նյութերը eRequest համակարգով ուղղարկվել են ԱԱԾ։ 

Դիմող՝

«Հայելի Ակումբ» Ժողաջակցության Հասարակական Կազմակերպության, «ՀԱՅԵԼԻ» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր, հիմնադիր Անժելա Թովմասյան

դիտվել է 12709 անգամ
Լրահոս
ԱԳՆ խոսնակը հերքում է այն, որ Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցը հանվել է ՀՀ նախաձեռնությամբ Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավոր Էրդողանը մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պեսկովը հայտնել է առաջիկայում Կիևի հետ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մասին Շատերը կարող են համաձայն չլինել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումների հետ, բայց Սերժ մերժելը կոնկրետ նիկոլականություն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Алиев, у тебя не получится… (video) Հերթական գրառումը... անբարոյական, հրեշ, մաֆիոզ Ալիև վերջին հայտարարություններում բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է». Արմեն Հովասափյան Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար Բայդենը, հավանաբար, կապրի 12-18 ամիս․ Սպիտակ տան բժիշկ Փաշինյանենք անցել են Գառնիկ Դանիելյանի հարազատներին տեռորի ենթարկելուն․ մանրամասնում է Դանիելյանը (video) Պայման ենք դնելու կոնյակագործների առաջ․ Գևորգ Պապոյան (video) «Պուտինը Լուկաշենկոյին ասել է՝ սրան հետևի, գժություն չանի» (video) «Հովիկ Աղազարյանն էլ, Էդմոն Մարուքյանն էլ սրիկաներ են․․․»․ հարցում (video) «Էդ մեզ ես հայհոյու՞մ, Արսեն Թորոսյա՛ն, դե կտեսնես՝ ժողովուրդը քո հետ ինչ է անելու»․ քաղաքացի (video) Ռաիսա Գարբաչովա vs Աննա Հակոբյան․․․․ նա կործանեց երկիրը (video) #ՀԻՄԱ․ «Խուժանկան» չի՛ փոխվելու․․․ չի՛ կշտացել․․․ Հովհաննես Շահինյան (video) Պարոն Քոչարյան, Դուք պարտք ունեք մեր երկրի և ժողովրդի առաջ․ վաստակաշատ մանկավարժ (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը հենց այդ պահից կանցնի Ադրբեջանին և Թուրքիային ճնշելուն․ Գագիկ Մինասյան (video) Նոյեմբերի 9-ի գիշերը կառավարություն ու ԱԺ ներխուժած 9 անձ է ձերբակալվել Այլևս ոչ մի արցունք. Անի Օհանյան Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց տարածքին. կան զոհեր, վիրավորներ Նեթանյահուն պատրաստ է ժամանակավոր հրադադարի Հնդիկ գործարարները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am