Հայաստանի ու Արցախի «օդերը» փակելը «պոզով-պոչո՞վ» է լինում

Կայացավ Միրզոյան–Բայրամով առաջին հանդիպումը: Փաշինյան-Էրդողանի առաջին հեռախոսազանգին հետևեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որն ակնհայտորեն կայացավ Բրյուսելի ու Վաշինգտոնի ջանքերով...

Միրզոյան - Բայրամով առաջին երկկողմ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը վերահաստատեց, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։ Օրերս, Թբիլիսիում մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարության մեջ դարձյալ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։

Ադրբեջանի նախագահը գրեթե ամեն շաբաթ հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հարց լուծված է, Մինսկի խմբի անելիքն՝ ավարտված։ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն էլ, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ պետք է բոլոր ջանքերը ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն: «Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։ Ադրբեջանի արտգործնախարարը, ըստ հաղորդագրության, նաև անդրադարձել է հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով «մոտ 4000 անհեյտ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարևորությունը»։

Ուշադրություն դարձրեք՝ 3 ժամանոց բանակցություններ են վարվում, ու Բաքուն ի՞նչ թեմա է հրապարակայնացնում՝ «Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերում» և «մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը»:

Այսինքն, նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չկատարող Ալիևը դեռ հայկական կողմից է պահանջներ ակնկալում: Պարզ է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Արցախին, որտեղ ըստ Բաքվի՝ առհասարակ, բանակ չպետք է լինի, այլև ինչպես հրապարակային հայտարարել է Ադրբեջանի նախագահը, ՀՀ բանակն էլ չպետք է զինվի:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի ու Արցախի համար «օդերը» փակել: Դա էլ «պոզով-պոչով» չի լինում:

Սրան գումարած էլ, դեռ պարզվում է, հայկական կողմն է մեղավոր ՝ «մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերերի» համար...

Վերջին մեկ տարում, օրինակ, ՀՀ իշխանությունները Ալիևին մեղադրե՞լ են պատերազմ սկսելու, բայրաքթարներ ու ֆոսֆորային զենքեր պահելու, ու ընդհանրապես՝ պատերազմ սկսելու մեջ... Ո՛չ... Միայն խաղաղության մասին տեքստեր, ու դրան ի պատասխան՝ Բաքվի կողմից այսպիսի լկտի պահվածք:

Իսկ Միրզոյանը նեղություն քաշե՞լ է, 3 ժամանոց բանակցությունների ժամանակ հարցրե՞լ է ադրբեջանցի գործընկերոջը, թե ինչո՞ւ է վերջին շաբաթներին Ադրբեջանը լարում իրավիճակը սահմաններին, բա «խաղաղության» ձգտող Բաքվի պահվածքը սա՞ է...

Ընդամենը հիշեցնենք, որ նախօրեին խոսելով արտգործնախարարների հանդիպման մասին՝ Ալիևն, ի դեպ, հույս էր հայտնել, որ այն արդյունավետ կլինի՝ շեշտելով, թե դրա լավագույն արդյունքը կարող է լինել հայկական կողմից խաղաղության պայմանագրի աշխատանքային խմբի ձևավորումը: «Ադրբեջանը արդեն ձևավորել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբը, մինչդեռ Հայաստանը դեռ քայլ չի արել այս ուղղությամբ»,- դժգոհել էր Իլհամ Ալիևը։

Եվ վերջում էլ արձանագրենք, որ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար պաշտոնական Երևանի նախկին պնդումների մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը անօրինական գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Ըստ հաղորդագրության Միրզոյանը, սակայն, շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։

Ու այս ֆոնին Միրզոյանն ու Բայրամովը՝ «պատրաստակամություն են հայտնելու շարունակելու շփումները»։

Հաջորդ հանդիպմանն էլ, կարող է պարզվի, Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունն անիմա՞ստ է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2246 անգամ
Լրահոս
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am