Կոմունիկացիաների բացման հարցում առաջընթաց կա, բայց Բաքուն զորքերը հետ չի քաշում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ալեքսեյ Զայցևը։ «Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև պետերբուրգյան միջազգային համաժողովի շրջանակում շփումների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների բացման տարբեր ասպեկտների շուրջ», նշել է ռուսաստանցի պաշտոնյան` առանց հստակեցնելու, թե հատկապես որ հարցերի շուրջ են կողմերը ընդհանուր հայտարարի եկել։

Նա նաև հավելել է, որ աշխատանքային խմբի համանախագահները իրենք կտրամադրեն համապատասխան տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ անցած ամիս տեղի ունեցած հանդիպումից հետո Մոսկվան հայտարարել էր, որ կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Ըստ Հայաստանի կառավարության, կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ:

Իսկ թե որոնք են այդ մոտեցումները, Երևանը չէր նշել:

Նկատենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, և ըստ Կրեմլի՝ քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը: «Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ», ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Այսօր ահա, պաշտոնական Բաքուն խոսել է սահմանազատման գործընթացի թեմայով: Սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական նիստի ժամկետը դեռ որոշված չէ, իսկ գործընթացն, ընդհանուր առմամբ, հեշտ չի լինի, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ հանձնաժողովն ինքնին հաջողվել է ձևավորել երկար ու բարդ գործընթացի արդյունքում: «Հայաստանն առաջարկում էր անցկացնել ապաէսկալացման միջոցառումներ և հետ քաշել զորքերն ու սահմանապահներին սահմանից: Բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է դրանից, քանի որ մեր սահմանների պաշտպանությունը մեր սահմանադրական իրավունքն է ու պարտքը»,- ասել է Բայրամովը:

Փաստորեն, Բաքուն մերժել է զորքերի հետքաշման պաշտոնական Երևանի առաջարկը, այսինքն՝ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես, որ կա:

Ապա, Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը կողմ է «սահմանները քաղաքակիրթ ճանապարհով որոշելուն՝ հիմնված տարբեր իրավական և պատմական փաստաթղթերի վրա»: «Տարբեր կարծիքներ, իհարկե կարող են լինել, բայց հանձնաժողովն ու դրա գործունեությունը անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ընդհանուր հայտարարի գանք»,- ասել է նա: Բայրամովի խոսքով՝ ընդհանուր առմամբ սահմանազատման գործընթացը «բարդ գործընթաց» է և հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկին հարաբերությունները՝ «մենք կարծում ենք, որ այդ գործընթացը հեշտ չի լինի»:

Այնուհետև, Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա: «Ես չեմ կարող ասել, որ կա առանձնապես առաջընթաց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում: Այնուամենայնիվ, կան որոշակի ուղերձներ, ընթանում է քննարկում»,- ասել է Բայրամովը լրագրողներին: Նրա խոսքով՝ Հայաստանում այդ հարցի շուրջ այլ կարծիք ունեն, «քանի դեռ հայ հասարակության մեջ կան ռևանշիստական կոչեր, բայց կա նաև դրանից տարբերվող կարծիք»:«Բայց մենք կարծում ենք, որ այդ համատեքստում հայ հասարակության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ երկարաժամկետ խաղաղությանն ու տարածաշրջանի զարգացմանն այլընտրանք չկա»,- ըստ aravot.am-ի՝ ասել է Բայրամովը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1134 անգամ
Լրահոս
Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am