Էրդողանը Բայդենից «պոկում է» ուզածը. Պուտինի զայրույթը կմեծանա

Մեկ շաբաթ առաջ ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերություններում, որոնք հետագայում կարող են ազդել Պուտին-Էրդողան փոխհարաբերությունների վրա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին F-16 կործանիչներ խոստացավ: NTV հեռուստաալիքի աղբյուրները պնդում էին, որ բանակցությունների ընթացքում ամերիկացի առաջնորդը գործընկերոջը խոստացել է որոշակի ջանքեր գործադրել՝ գործարքը Կոնգրեսով անցնելու համար։ Խոսքը 40 նոր F-16 Block 70 կործանիչների և Թուրքիայի գործող ինքնաթիռների արդիականացման մասին է։ Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Բայդենն ու Էրդողանը քննարկել են Անկարային F-16-ներ մատակարարելու հարցը, սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռ չի հաստատել Բայդենի կողմից որևէ խոստման փաստը։

Թուրքական կողմն այս քայլին գնացեց Ստոկհոլմի ու Հելսինկիի հետ վեճերը հարթելուց հետո, որոնք տեղի էին ունենում ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ։ Սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Թուրքիային ոչինչ չի առաջարկվել ՆԱՏՕ-ին հյուսիսային երկու պետությունների անդամակցությանն աջակցելու դիմաց։

Այնուհետև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Վաշինգտոնը պետք է F-16 կործանիչներ վաճառի Թուրքիային, սակայն դա պահանջում է Կոնգրեսի հավանությունը։ Այս մասին նա ասել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը։ Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ լրագրողներին ասել է, որ կարծում է, որ Կոնգրեսը կհաստատի F-16-ի վաճառքը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է 40 Lockheed Martin F-16 կործանիչ և մոտ 80 արդիականացման հավաքածու առկա մարտական ինքնաթիռների համար։

Երեկ արդեն թուրք-ամերիկյան համաձայնությունների արդյունքն երևաց...
Ամիսներ տևած բանակցություններից հետո Ֆինլանդիան ու Շվեդիան վերջապես ստորագրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները: Արարողությունը տեղի ունեցավ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկու երկրների արտգործնախարարների և դաշինքի անդամ 30 երկրների դեսպանների մասնակցությամբ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունեց ու շնորհավորեց սկանդինավյան երկու երկրի նորամուտը. - «Սա լավ օր է Ֆինլանդիայի, Շվեդիայի ու ՆԱՏՕ-ի համար: Սեղանի շուրջ հավաքված 32 երկրների հետ միասին մենք ավելի ուժեղ կլինենք, իսկ մեր քաղաքացիները՝ ավելի անվտանգ, քանի որ մենք բախվել ենք վերջին տասնամյակում անվտանգային ամենամեծ ճգնաժամի հետ»: Ըստ «Ազատության»՝ ռազմական դաշինքին միանալու համաձայնության դիմաց Անկարան էր մի շարք պահանջներ ներկայացրել երկու երկրներին։ Երբ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարեցին, որ կբավարարեն Թուրքիայի պահանջները, մասնավորապես, սերտորեն կհամագործակցեն հակաահաբեկչական պայքարում, կհանեն դեպի Թուրքիա զենքի արտահանման արգելքն ու կարտահանձնեն Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող ավելի քան 30 մարդու, Ստոկհոլմն ու Հելսինկին ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հրավեր ստացան։ «Ես երախտագիտություն եմ հայտնում բոլոր դաշնակիցներին այսքան արագ Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հայտն ընդունելու համար: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիային, Ֆինլանդիային ու Շվեդիային կառուցողական մոտեցման համար: Մադրիդում նրանց միջև ստորագրված եռակողմ հուշագիրը իրականություն դարձրեց այս օրը: Կողմերը լուրջ աշխատանք են տանում այդ պայմանավորվածությունների իրագործման համար, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում», - ըստ ռադիոկայանի՝ ասաց Ստոլտենբերգը:

Այդուհանդերձ, նախօրեին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ստոկհոլմի ու Հելսինկիի համար ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհը դեռ չի ավարտվել: Մևլյութ Չավուշօղլուի խոսքով, թուրքական մեջլիսում նրանց անդամակցությունը կվավերացվի միայն Անկարայի պահանջների լիարժեք կատարման դեպքում: Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոը հայտնել է՝ Հելսինկին պատրաստ է համագործակցել և առաջ գնալ, որպեսզի փարատվեն Թուրքիայի անվտանգային մտահոգությունները. - «Այդ հուշագրում մենք փաստացիորեն քննարկել ենք բոլոր այն խնդիրները, որոնց մասին Թուրքիան բարձրաձայնել էր, այդ թվում՝ ահաբեկչության, Քուրդիստանի բանվորական կուսակցության և այլ հարցերի հետ կապված, և նշված են ձեռնարկվելիք քայլերը դրանց լուծման համար: Եվ ես համոզված եմ, որ մեր համագործակցության հիման վրա մենք կարող ենք առաջ շարժվել և հուսով եմ, որ կբավարարվեն Թուրքիայի պահանջները»:

Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ևս խոստացել է, որ Ստոկհոլմը կկատարի դաշնակցային իր պարտավորությունները: Նա նաև ասել, է որ եռակողմ աշխատանքային մեխանիզմ են ունենալու՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի խորհրդարանը ևս կվավերացնի անդամակցության համաձայնագրերը. - «Որպես դաշինքի ապագա անդամ, Շվեդիան կնպաստի բոլոր դաշնակիցների անվտանգությանը: Մենք համոզված ենք, որ մեր անդամակցությունը կամրապնդի ՆԱՏՕ-ն և կայունություն կբերի եվրոատլանտյան տարածաշրջան»:

Նկատենք, որ Ռուսաստանի սկանդինավյան հարևանները Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնեցին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։

Այժմ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն նրանց անդամակցությունը։ Այս գործընթացը կարող է մինչև մեկ տարի տևել։ Եվ միայն դրանից հետո Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն, և նրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջև։

Ինչ ազդեցություն կունենան Բայդեն-Էրդողան վերջին որոշումներն ու համաձայնությունները Պուտին-Էրդողան փոխհարաբերությունների վրա:

Մոսկվայում ձևավորվել է իշխանական մի էլիտա, որը հույսեր է փայփայում, թե կկտրի Էրդողանին՝ Արևմուտքից, ավելին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Թուրքիան կունենա ավելի բարդ հարաբերություններ:

Սակայն, մենք տեսնում ենք, որ Էրդողանը, ոչ միայն չի հեռանում ԱՄՆ-ից, այլև իր պահանջներին համապատասխան կարողանում է զիջումների գնալ և գումարած Վաշինգտոնից էլ «պոկել» ուզածը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2507 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am