Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին. Ճաղարյան

Տիգրան Ավինյանը ձեռնո՞ց է նետում Խաչատուր Սուքիասյանին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

«Մի քանի օր առաջ ՖԲ-ում լայվերով բլոգերություն անող մի երիտասարդ, որ իր բլոգն անվանելով «Ընտրում եմ Հայկականը», հաջողությամբ հայրենասիրությունա վաճառում հանրությանը, մի լայվ էր «նվիրել» Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ֆլայ Ուան Արմենիա» ավիաընկերության, իր պնդմամբ, շատ վատ աշխատանքին:

Ու որպես եզրակացություն` «չգնեք Ֆլայ 1 Արմենիայի» տոմսերը:
Ես էս «բլոգերի» պատվիրատույին պարզ պատկերացնում եմ միայն ի դեմս նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի:
Ինչու՞...

Երկարա շղթան ու պատմությունը: Բայց գործելավոճը նույննա:
2018 թվից թրաշամանուկի կադրը ջանք չի խնայել ոինչացնելու ՀՀ ավիացիոն իշխանություններում նախկինից մնացած ժառանգությունը:

Նույն` հակաքարոզի մեթոդներով ոմն Armen D-yan փորձում էր «Արմենիա» ավիաընկերության օդանավի բազկաթոռի թիկնակին ամրացված սեղանիկի փականի տակի մի փոքր պոկված պլաստմասսայից լենտի ֆոտոն ֆեյսբուքում տարածելով, ու համեմելով դա օդանավում կանգնած ուղևորների առկայությամբ, ուղեկցորդուհիների վրացի լինելով, ուտելիքը Վրաստանի արտադրության լինելով... վայնասուն գցի, թե մի թռեք հայկական օդանավերով:
Էն ժամանակ ես, դեռ որպես իրավասու պաշտոնյա, հետաքննություն արեցի, ու ապացուցեցի, որ 132 տեղանոց օդանավում եղել են 131 ուղևոր, և ոչ ավել, ուղեկցորդները միայն Թբիլիսի-Երևան հատվածում հայերեն չեն խոսել, ....

Հետո նաև պարզեցի էս Armen D-yan-ի (որը էդ շուխուրից հետո ինքնամաքրվեց ֆեյսբուքից) կապը ՔԱԿ նախկին ղեկավարի էն ժամանակ դեռևս զուգընկերոջ, ու մի շարք ՔՊ-ականների հետ:

Էն ժամանակ, երբ ՌԴ-Վրաստան օդային փոխադրումները դադարեցվեցին Պուտինի հրամանով, ես առաջին ժամերի ընթացքում կազմակերպեցի դրանք Հայաստանով կատարելու պրոցեսը:

«Արմենիա» ավիաընկերությունը, լինելով վրացական “Georgia AIrways”-ի դուստր ձեռնարկությունը, օգտվեց ընձեռնված հնարավորություններից, ու իրենց իսկ Թբիլիսի-Մոսկվա երթուղին սկսեց կատարել Երևանում տարանցիկ վայրէջքով:

Ավիաընկերության թռիչքները կրկնապատկվեցին: Էս փաստը չէր կարող չանհանգստացնել ՀՀ կողմից սուբսիդավորմամբ RyanAir կոնցեպտով տառապող, ANIF հիմնադրամի նախագահ, հետագայում նաև քովիդի պարետ և կանանց իրավունքների պաշտպան երիտասարդին:
Զարգացող «Արմենիան» կարող էր լուրջ խոչընդոտ հանդիսանալ օտարերկրացիներին սուբսիդավորման խնդրում:

Ու մեթոդներն էլ են հասկանալի` ուրիշ ձև չգիտեն, էդքանա խելքները.

Հիմա արագ տեմպերով զարգանումա հայ-մոլդովական «Ֆլայ Ուան Արմենիան»:

Ընկերությունը մի քանի ամսում ավելի շատ ուղղություններ է սկսել շահագործել, քան «Արմենիային» հաջողվել է մի քանի տարում:
«Ֆլայ 1»- ը կարողանում է նույնիսկ եվրոպական թռիչքներ իրականացնել ՀՀ ավիացիոն իշխանությունների` ԵՄ «սև ցուցակում» գտնվելու պայմաններում: Ընդ որում առանց միջազգային կարգավորումների խախտման: Եվ առանց պետական ներդրումների:
Դրան զուգահեռ պետքա սկսի իր գործունեությունը «Ֆլայ Արնան»:

Ավիաընկերություն, որը հիմնվել է վերոնշյալ երիտասարդի գլխավորած` «Հայաստանի Ազգային Հետաքրքրությունների Հիմնադրամ» կառույցի (ANIF) և «Air Arabia»-ի հետ համատեղ: Եվ որտեղ վերոնշյալ բազմաֆունկցիոնալ երիտասարդը նույնպես ներգրավված է ամենաղեկավար ղեկավարությունում:
Իսկ արագ զարգացող և Եվրոպայի մուտքի բանալին գտած «Ֆ 1 Արմենիան» իրեն խանգարում է:

Ու նորից` դեղին մամուլ, վատ սպասարկում, օնլայն գրանցում, ուղեկցորդները ռուս են.... լրիվ նույն սցենարը...յախք>>>
Ձեր գովերգած` ամենաբարձր ամբիոնից «...խնամոնք եկա~ն...» ... «...աչքերիս չեմ հավատուուուու~մ...» RyanAir-ը օնլայն չէ՞ր գրանցումն անց կացնում:

«Ֆ1Արմենիա»-ն ուղևոր չի թողել Սոչիյում, ինչից բողոքում էր յուրօրինակ սանրվածքով «բլոգերը»: Իսկ RyanAir-ը տասնյակներովա Երևան վերադարձող հայերի թողել Եվրոպայում: Նրանց ուղեկցորդները հայերեն էի՞ն խոսում, թե՞ ուտելիքն էր SAS ֆուդ կորտից:

Մի խոսքով`

Ես էս «բլոգ» կոչվածի տակ հստակ տեսնում եմ լկտիացած Ավինյանի մարտահրավերը Հայաստանի ամենակազմակերպված և ամենաոչկրիմինալ օլիգարխին
Էսքանը»,- գրել է Ճաղարյանը։

դիտվել է 1891 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am