Ֆայլաբազարից է՞ր հրավիրել. մարդկանց գրպանները մտնելով, ԿԲ-ն դա համարում է «լողացող կուրս»

Երեկ Հանրայինում Պետրոս Ղազարյանի հյուրը ԿԲ-ի ներկայացուցիչ, այդ կառույցի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն էր: Նա սկզբից փորձեց դասագրքային դասախոսություն կարդալ այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ԿԲ-ի գործունեությունը: Տպավորությունն այնպիսին էր, թե այդ անձնավորությանը ԿԲ-ի ղեկավարությունը Երևանի ֆայլաբազարից էր հրավիրել իրենց կառույց աշխատելու համար: Այս անձնավորության «բացատրությունն» այնքան պարզունակ բնույթ էր կրում, որ նույնիսկ նյարդայնացրեց Պետրոսին, որ խնդրեց հյուրին ավելի առարկայական բացատրություններով հանդես գալ: Վերջինս սկսեց լոլոներ կարդալ այն մասին, թե իբր ԿԲ վարում է «լողացող» քաղաքականություն և չի խառնվում դրամ-դոլար տատանմանը: Պետրոսը ցավոք չհարցրեց, թե այդ դեպքում ինչու ԿԲ-ն սույն թվականի մարտի 16-ին, երբ դրամի կուրսը 480-ից դարձավ 520, ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 8-ից դարձրեց 9,25 տոկոս, ինչը ճիշտ որոշում էր: Բայց երբ այդ նույն կուրսը 520-ից իջել է մինչև 410 դրամի ԿԲ-ի ներկայացուցիչը հայտարարում է, թե այդ կառույցը «չպիտի միջամտի դրամ-դոլար հարաբերություններին»:

Այսինքն ստացվում է, որ երբ դրամը արժեզրկվում է, ապա ԿԲ-ն հիշում է որ պիտի միջամտի, իսկ երբ այդ նույն դրամը արժևորվում է, ԿԲ-ն հիշում է «լողացող քաղաքականության» մասին: Ինչպիսի փարիսեցի մոտեցում: ԿԲ-ի ներկայացուցիչները մեր հանրությանն ուղղակի հիմարի տեղ են դրել: Օրը ցերեկով, փաստացի, մարդկանց գրպանները մտնելով, ԿԲ-ն դա համարում է «լողացող կուրս»:

Երեկվա ԿԲ-ի ներկայացուցչի «բացատրությունը» այն մասին, թե իբր դրամը արժևորվել է երկրում ներդրումների մեծացման պատճառով, նույնպես քննադատությանը չի դիմանում: Նույն Պետրոսը բերեց Վրաստանի օրինակը, ցույց տալով, թե ինչ ճկուն քաղաքականություն է վարում մեր հարևան երկրի ԿԲ-ն: Ի դեպ նշենք, որ պաշտոնական տվյալներով Վրաստանում արտաքին ներդրումներն իրենց ծավալներով մի քանի անգամ գերազանցում են մեր ծավալները: Իսկ զբոսաշրջիկների մասով, նշենք, որ օրինակ, 2019-ին Վրաստան այցելել էր 9,2 մլն մարդ, մինչդեռ Հայաստան այդ նույն տարում այցելել էր1,9 մլն:

ԿԲ-ի սույն սուբյեկտը Պետրոսի մոտ վախեցնում էր հանրությանը, թե եթե ԿԲ-ի նման քաղաքականությունը չլիներ, ապա ապրանքների գները էլ ավելի կթանկանային: Նա, հավանաբար, չգիտեր, որ գների գնագոյացումը ձևավորվում է առաջարկ-պահանջարկ սկզբունքով և եթե պահանջարկը չի լինում, ապա առաջարկն էլ իր հերթին փոփոխվում է: Այսօրվա դրա վառ օրինակը այն է, որ ընկերությունները մեծ զեղջեր են առաջարկում, որպեսզի կարողանան վաճառել իրենց ապրանքները:

Այնպես որ, թող այսօրվա ԿԲ-ի աճպարարները չփորձեն մարդկանց հիմարի տեղ դնել: Մարդիկ այսօր լավ էլ հասկանում են, որ օգտվելով այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակից, երկրի բարդակ իրավիճակից, որոշ մարդիկ փորձում են իրենց «յուղոտ պատառները» ստանալ: Սակայն պարզապես սրիկայություն է, երկրի և մարդկանց այս իրավիճակում նման գործելաոճը:

Ավելին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պարագայում, երբ ռուսական շուկաները դատարկվում են արևմտյան երկրների ապրանքներից, այլ շատ երկրներ փորձում են լրացնել այդ բացը: Այդ առումով, Հայաստանի համար բացառիկ պայմաններ է բացվել, որպեսզի մեր արտահանման ծավալները մեծացվեն դեպի Ռուսաստան: Սակայն ներկայիս ԿԲ-ի գիշատիչ քաղաքականության արդյունքում այդ հնարավորությունն էլ է փակվում մեզ համար: Սա հին հայկական ավանդույթ է, որը գալիս է պետականության բացակայության պատճառներով:

Պարզապես մենք էլ կարծում էինք, որ գոնե 21 դարում մեր հանրության մտածողությունը պիտի փոխվեր և մենք պետք է որ կարողանայինք դառնալ պետությունը հարգող ժողովուրդ:

Սակայն, ինչպես ասում են, ավաղ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը Կիրանցից մանրամասներ ներկայացրեց Գլխավոր դատախազի նախընտրելի թեկնածուն ստացել է ընդամենը մեկ քվե Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով․ Hraparak.am Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին Երևի տենց սիգնալ տալով էիր Արցախը պահում հա՞․ Պարեկը՝ արցախցուն ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները Կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից Դեսպան Քվինը ԼԳԲՏՔԻ+ համայնքի հետ մասնակցել է PINK ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire ՀՀ-ն, լինելով 1-ին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն դերը համաշխարհային քրիստոնեության մեջ․ Հռոմի Պապ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Հաշտությունը զոհաբերություն է պահանջում՝ վասն ընդհանրականի․ Բագրատ Սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա «Չկա այնպիսի դիրք, որ Սրբազանը այցելած չլինի»․ Բագրատ Սրբազանի անցյալը (video) ՀՀ ԶՈՒ սպաներ ու ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են․ Գեղամ Մանուկյան Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am