Մի խումբ քաղաքացիներ կեսօրից բողոքի ակցիա էին իրականացնում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ՝ ընդդեմ բիոլաբորատորիաների գործունեության:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում պաշտոնապես գործող 8 բիոլաբորատորիաներ ֆինանսավորում է ԱՄՆ-ի կառավարությունը, և դրանք գործում են նաև Հայաստանի մարզերում, ապա ներկայացրեց իրենց բողոքի դրդապատճառները․
«Խոսում են, որ այս լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում, այդ զենքի նյութերն են մշակվում։ Պարզ է, որ հանրության մեծ մասը սրան լուրջ չի վերաբերվել, հիմա էլ լուրջ չի վերաբերվում։ Ուկրաինայում էլ նույն վիճակն էր, խոսում էին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաների մասին, և մարդիկ նույնիսկ 1 տարի առաջ կազմակերպում էին ստորագրահավաք, որպեսզի այդ լաբորատորիաները փակվեն, Ուկրաինայի բնակիչները կրկին անլուրջ էին վերաբերվում։
Վերջին շրջանում մենք տեսանք, որ այս ռազմական բախումների արդյունքում Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաները փաստերով հայտարարեցին, որ այդ լաբորատորիաներում նաև կենսաբանական վտանգավոր նյութեր են պատրաստվել․․․»։
Զոհրաբյանն անդրադարձավ նաև Վրաստանում գործող բիոլաբորատորիաներին և դրանց հետևանքներին, ապա վերադառնալով Հայաստանում գործող բիոլաբորատորիաներին՝ ներկայացրեց, թե ինչ նպատակով են դրանք ֆինանսավորվում։
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը