Քանի հոգի է բերման ենթարկվել
Այսօր առավոտից ՀՀ մարզերում «Դիմադրություն» շարժման կողմից իրականացվող ակցիաների ընթացքում 3 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Չարենացավանից 1 անձ է բերման ենթարկվել, իսկ Վարդենիսից` 2 անձ։ Երևանից բերման ենթարկվածներ չկան»,–հայտնեցին ոստիկանությունից։