Արցախի օկուպացված Ակնայի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել
Արցախի օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, սերժանտ Ազիզագա Ումարովը։ Հաղորդվում է, որ զինծառայողը հոսպիտալացվել է։
Միջադեպը տեղի է ունեցել Չամենլի գյուղում, հայտնում է ԱՊԱ-ն։