Թուրքիան եւ Ադրբեջանը Akıncı ԱԹՍ-ի համատեղ արտադրության շուրջ բանակցություններ են վարում
Ադրբեջանի հետ Akıncı անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության շուրջ բանակցություններ են ընթանում։ Այս մասին АПА-ին հայտնել է Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։
«Թուրքիայի համապատասխան կառույցները սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել տիեզերական ոլորտում, այդ թվում՝ արբանյակների արտադրության մեջ։