Որեւէ մեկը չի կարա Արցախը հանձնի Ադրբեջանին. Աղազարյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը՝ կապված Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքների հետ, վերջնականապես բացեց խաղաքարտերն արցախյան խնդրի կարգավորման հարցում։

Միայն «Ղարաբաղի էթնիկ ժողովուրդ» ձեւակերպումը, որը տեղ է գտել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների անվան տակ, հերիք է՝ պատկերացնելու համար, թե մոտ ապագայում ինչ կարգավիճակ է սպասվում Արցախի Հանրապետությանը, եթե Նիկոլ Փաշինյանը մնա ու հասցնի ստորագրել այդ պայմանագիրը։


«Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-հայտարարել է այս գործընթացի «քավոր» Շառլ Միշելը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ խմբակցության ներսում քննարկե՞լ են Շառլ Միշելի այս հայտարարությունը եւ ի՞նչ կարծիքի են դրա եւ, առհասարակ, բրյուսելյան հանդիպման մասին։

«Քննարկում չի եղել»,- կարճ ասաց նա։

- Բայց Դուք ծանոթ եք, չէ՞, այդ հայտարարությանը։

- Էնքանով, ինչքանով որ հրապարակվել է, պաշտոնական՝ ոչ։

- Իսկ այդ հրապարակվածից Դուք ի՞նչ եք հասկացել, Արցախի ճակատագիրն ինչպիսի՞ն է լինելու։

- Ամենակարեւորն ինձ համար էն ա, որ Արցախի ճակատագրի քննարկման հարցը դառնում ա առարկայական օրակարգ բոլոր կողմերի համար։

- Բայց դա միշտ էլ առարկայական օրակարգ է եղել։

- Չէ, չէ․․․ մի երկու ամիս առաջ մարդիկ ասում էին՝ էդ հարցը փակված ա եւ այլն, եւ այլն։

- Ովքե՞ր էին ասում։

- Վահե ջան, բոլոր դեպքերում հիմա հարմար չեմ գտնում, էլի, մեկնաբանել, վաղը կամ մյուս օրը, երբ որ առիթ կլինի, կխոսենք էդ թեմայով։

- Լավ, մի բան հարցնեմ միայն. Ձեզ համար ընդունելի՞ է Շառլ Միշելի այն ձեւակերպումը, որտեղ ասվում է՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

- Դե, հիմա ես չեմ իմանում՝ թարգմանությունը ոնց ա արված, ոնց չի արված, դա ես պետք ա մանրամասն իմանամ, նոր կարողանամ պատասխանել։

- Բայց պաշտոնապես որեւէ մեկը չի հակադրվել այս հայտարարությանը կամ չի հերքել այն։

- Բոլոր դեպքերում, մինչեւ մենք համապատասխան չստանանաք էդ ամեն ինչը, ես չեմ կարող որեւէ բան ասել։

- Բայց կարող է ստանալուց հետո արդեն ուշ լինել, պարոն Աղազարյան, արդեն կարող է պարզվել՝ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ։

- Ոչ մի բան էլ երբեք ուշ չի լինում։ Եթե հետեւում եք վերջին երկու տարվա գործընթացներին եւ անհանգստություններին՝ մեզ բոլորիս հետապնդող, ապա կարելի է ասել՝ ամեն ինչ գնում է նորմալ, եւ պետք չի խուճապի մատնվել, եւ, հետեւաբար, երբեք ուշ չի լինում։

- Բա որ ստորագրի այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը, ու պարզվի, որ Արցախն այլեւս Ադրբեջան է, ոչ թե Հայաստան, դրանից հետո ուշ չի՞ լինի այլեւս։

- Փաշինյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնության։

- Վստա՞հ եք, ի՞նքն է այդպես ասել։

- Իհարկե, վստահ եմ, ինչի՞ մասին է խոսքը։

- Այսինքն՝ Արցախի իշխանությունները համաձայն կլինե՞ն, որ իրենք վաղը դառնան էթնիկ բնակչություն Ադրբեջանի կազմում։

- Ես էդպիսի բան չեմ ասել։ Հիմա դադարեցնենք էս զրույցը, երբ որ կծանոթանամ, էն ժամանակ կխոսենք։

- Հիմա ընդդիմությունը, ամեն դեպքում, ասում է, որ վտանգ կա՝ Փաշինյանը պատրաստվում է վերջնականապես հանձնել Արցախն Ադրբեջանին։ Դուք կարո՞ղ եք պնդել եւ հուսադրել ընդդիմությանը, որ Հայաստանի իշխանություններն Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին։

- Որեւէ մեկը չի կարա Արցախը հանձնի Ադրբեջանին։

- Փաշինյա՞նն էլ։

- Որեւէ մեկը չի կարա հանձնի։

- Իսկ եթե հանձնեցի՞ն։ Ի՞նչ երաշխիք ունեք, որ ձեր վարչապետն Արցախը չի հանձնելու Ադրբեջանին, եւ Արցախի ժողովուրդն էլ չի դառնալու էթնիկ բնակչություն Ադրբեջանի կազմում։

- Խնդրում եմ դադարեցնենք։

- Կարծում եք՝ ձեր ֆրակցիայում բոլորը միակարծի՞ք են, համամի՞տ են այս քաղաքականության հետ ու վստահո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին բոլոր հարցերում։

- Իհարկե, մինչեւ էսօրվա օրը ես գիտեմ, որ մենք միասնական ենք։

- Եվ ինչ անում է, ճի՞շտ է անում կամ ճի՞շտ ուղով է տանում։

- Իհարկե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am