Բացահայտվել է Բրյուսելում տեղի ունեցած դավադրությունը

 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո Շարլ Միշելի հայտարարությանը։ Այդ հայտարարության մեջ, հիշեցնենք, ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցրել են արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցումը կարգավորող սկզբունքները, ինչպես նաև միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքով։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրը, ՀՀ ԱԽ գրասենյակի մեկնաբանմամբ, ներկայացրել է «Արմենպրես»-ը՝ նշելով․
«Խոսքն այն մասին է, որ օրինակ Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի եւ հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»:

Հարցին, թե Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչու՞ պիտի օգտագործվի Նախիջեւանի տարածքը՝ ԱԽ գրասենյակից պարզաբանել են․
«Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով: Եվ հետո՝ քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, և գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման և գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ: Հիշեցնեմ, որ նույն համատեքստում քննարկվում է նաև Հայաստանի Հանրապետությունից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն և Ադրբեջանի արևելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը»:

Հատկանշական է, որ բյյուսելյան հանդիպումից անմիջապես հետո և՛ պաշտոնական Բաքուն, և՛ Երևանը հայտարարեցին, որ ստեղծել են սահմանազատման հանձնաժողովներ՝ հաստատված անհատական կազմերով։ Հայտարարվել է, որ առաջիկայում առաջին աշխատանքային հանդիպումը կկայանա։
Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն։ Նա նաև նշել է, թե հայ ժողովրդին պետք է պատրաստել այդ խաղաղությանը, որովհետև նման լուծումը միանշանակ չի ընդունվելու։ Իսկ Ադրբեջանում, ըստ Մամեդյարովի, հասկանում են, որ 44-օրյա պատերազմից հետո Ղարաբաղի հարցը լուծվել է։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է վաղը ևեթ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկող նիստի ժամանակ բացատրել ու պարզաբանում տալ՝ ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախը, ի՞նչ քաղաքացիություն են ունենալու արցախցիները։ Միշելի հայտարարության մեջ օգտագործվում է Ղարաբաղի շրջան ձևակերպումը, որն ավելի ցածր կարգավիճակ է, քան սովետական տարիների կարգավիճակն է եղել։ Արցախը, փաստացի, ըստ Նիկոլ Փաշինյանի ձեռքբերած համաձայնության, կորցրել է որևէ կարգավիճակ ունենալու հնարավարությունը։ Փաշինյանը Արցախը, արցախցիներով հանդերձ, որոշել է հանձնել Ադրբեջանին, իսկ այդ լուծումը, ի վերջո բերելու է Արցախի ամբողջական հայաթափմանը։ Հիմա արդեն պարզ է, թե որն էր Փաշինյանի՝ բանակցությունները սեփական կետից սկսելու իրական էությունն ու նպատակը։ Խնդիրը ոչ միայն 7 շրջանները, Շուշին ու Հադրութը հանձնելն էր, այլև ընդհանրապես ամբողջ Արցախից հրաժարվելը։


Հայկ Դավթյան

դիտվել է 4490 անգամ
Լրահոս
Փաշինյանը մեզ դնում է անելանելի իրավիճակի մեջ. «Միասին» շարժումը հավաք է հրավիրել Էրդողանը գոհ է Նիկոլից Մուսուլման եղբայրներ՝ բռնաբարություն, դիակների պղծում և նորածինների այրում, Էրդողան, ամոթ քեզ Մինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարի Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am