Էրդողանը Ստոլտենբերգին հայտնել է պայմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իր երկիրն անկեղծորեն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը, և Անկարայի վերաբերմունքը սկանդինավյան երկու երկրների՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի, թեկնածության նկատմամբ կապված է զուտ Թուրքիայի համար ազգային անվտանգության կարևորագույն հարցերում այդ պետությունների դիրքորոշման հետ։
Թուրք առաջնորդն ասել է, որ Անկարան դրականորեն չի ընդունի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի հայտերը, քանի դեռ այդ երկրները բաց համերաշխություն չեն ցուցաբերել Թուրքիայի հետ` հիմնարար հարցերի շուրջ, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում։