Ռուսաստանը «սեւ ցուցակում» է ներառել Ջո Բայդենին եւ ԱՄՆ ավելի քան 900 քաղաքացիների
ԱՄՆ-ի կողմից մշտապես կիրառվող հակառուսական պատժամիջոցներին արձագանքելու եւ մեր ազգային «ստոպ ցուցակի» կազմի վերաբերյալ ստացվող հարցումների առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ը հրապարակում է Ամերիկայի քաղաքացիների ցուցակը, որոնց մշտական հիմունքներով արգելված է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Սև ցուցակում ընդգրկված են ԱՄՆ 963 քաղաքացիներ, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենը եւ նրա որդի Հանթերը։