Աննա Հակոբյանին ասեք, որ ինքը չի կարող որոշել՝ Գավառում համալսարան լինի՞, թե՞ ոչ

Կառավարությունը մայիսի 19-ի նստում հաստատեց Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան՝ կառավարությունը հաստատում է բոլոր պետական բուհերի ռեկտորների ընտրության արդյունքները՝ 5 տարի ժամկետով:

«Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի էր ունեցել 2022 թվականի մայիսի 4-ին: Այս ընթացակարգային որոշմանն անդրադառնալու կարիք թերևս չէր լինի, եթե մինչև ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը տեղի ունեցած չլիներ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցելությունը Գավառի պետական համալսարան։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 13-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։

Առաջին կանգառը Գավառի պետական համալսարանն է եղել։ Աննա Հակոբյանը ծանոթացել է մարզում միակ բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության 29-ամյա պատմությանը, ձեռքբերումներին, մարզի գիտակրթական կյանքում խաղացած դերին, միջազգային համագործակցությանը։ «Վարչապետի տիկինը շփվել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Պետական համալսարանում գործում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված լսարան։ Խոսելով պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելու և նրանց առաջ մեր պարտքը կատարելու մասին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ հարգանքի լավագույն դրսևորումը հանուն մեր երկրի ամենօրյա ազնիվ ու արդար աշխատանքն է: Հայրենասիրության այս ընկալումը պետք է սկսի յուրաքանչյուրից և վարակիչ դառնա մյուսների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Տիկնոջ՝ Գավառի համալսարան կատարած այցի ընթացքում, սակայն, տեղի է ունեցել սկանդալային միջադեպ, որի մասին պաշտոնական տեքստում բնականաբար նշված չէ։ Աննա Հակոբյանը, մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Գավառի պետական համալսարան՝ դասախոսություն լսելու։ Ըստ Yerevan Today կայքի՝ 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում դասի ժամանակ երիտասարդ դասախոսը, որը հայտնի է որպես հայրենասեր մարդ ու սիրված է ուսանողների կողմից, ասել է, որ ղարաբաղյան պատերազմներում զինվորները տվեցին ամենակարևորը՝ կյանքը։

Աննա Հակոբյանը, հավանաբար դժգոհելով, որ իր ներկայությամբ ոչ թե իրեն են փառաբանում, այլ պատերազմի հերոսներին, ընդհատում է և ասում, որ համամիտ չէ, 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չի խոսվում և այլն։ Դասախոսը պատասխանում է, որ իրենք տարբեր բաների մասին են խոսում, թեման ղարաբաղյան 44-օրյա պատերազմն է և շեշտում է, որ եթե տիկինն ավելի քիչ զբաղվի դեմագոգիայով, կհասկանա, թե ինչի մասին է դասախոսությունը։ Հղում անելով ականատեսների վրա՝ կայքը գրում է, որ բանավեճն ընդհատել է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ փորձելով կրքերը հանդարտեցնել, սակայն Աննա Հակոբյանը ռեկտորին սաստել է, թե ինչպե՞ս ես համարձակվում իրեն ընդհատել։

Դասախոսը հայտարարում է, որ իր համար տհաճ է Աննա Հակոբյանի հետ նույն լսարանում գտնվել, և կոչ է անում ուսանողներին, որ ով իրեն համախոհ է՝ դուրս գա լսարանից։ Լսարանը դատարկվում է, մնում են մի քանի հոգի և Աննա Հակոբյանը՝ թիկնապահների հետ միասին։ Նա ևս դուրս է գալիս լսարանից՝ տեսնելով, որ մարդ չկա։
Ասում են, որ լսարանից դուրս գալով՝ Աննա Հակոբյանը հայտարարում է, թե Գավառին համալսարան պետք չէ, բուհը պետք է փակվի, իսկ գավառցիները կթվորուհի դառնան։

Հատկանշական է, որ միջադեպի փաստը բուհի ղեկավարությունը չի հերքել՝ նշելով, թե համալսարանում կա բազմակարծություն։ Թե հետագայում ինչպիսի ճակատագիր կունենա Գավառի համալսարանը, իհարկե ցույց կտա ժամանակը։ Բայց որ Աննա Հակոբյանն ու իր ամուսինը չեն կարող և չպետք է որոշեն՝ Գավառն ունենա՞ համալսարան, թե՞ ոչ, գավառցին դառնա հայրենասեր մասնագետ, թե <<կթվորուհի>> սա միանշանակ է։ Ի դեպ, կթվորուհի դառնալը ամոթ բան չէ, շատ ավելի ամոթալի ու անպատվաբեր է կթվորուհուց ցածր արժեհամակարգով անձանց կողմից պետություն ղեկավարելը և մի ողջ սերնդի դավաճանաբար մահվան դատապարտելը։

Աննա Հակոբյանը չարաչար սխալվում է, եթե կարծում է, թե ինքն ավելի բարձր մարդ է, քան Գեղարքունիքի մարզի միջին վիճակագրական կթվորուհին։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4496 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am