Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա
Ֆիննական գազատրանսպորտային Gasgrid Finland ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման մասին։ Այս մասին նշվում է օպերատորի տարածած հայտարարությունում։ Որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ֆինլանդիան ապրիլին մատակարարված գազի դիմաց հրաժարվել էր վճարումներն անել ռուբլիով: