Հայտնի է՝ երբ կկայանա ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարությունների ղեկավարների խորհրդի նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 24-ին, կողմերը կքննարկեն անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: Մայիսի 20-ին այդ մասին հաղորդել Է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:
«Այս տարվա մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեսակոնֆերանսի ռեժիմով կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Պաշտպանության նախարարների խորհրդի նիստ,- ասված Է հաղորդագրության մեջ: Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: