Թուրքերն արդեն «դռներ են ծեծում»՝ Փաշինյանի իշխանությանն օգնելու համար

Պարզվում է, Թուրքիան և Ադրբեջանը՝ «խաղաղություն և բարի կամք» են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման, բայց ավաղ նրանք տեսնում են, որ Հայաստանի ներսում արմատականները, իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա...

Սա Թուրքիայի իշխանության ներկայացուցչի կողմից արված մի հայտարարություն է, որը ի ցույց է դնում, թե իրականում, որ Անկարային ու Բաքվին որքան է հարկավոր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը անհապաղ խաղաղության համաձայնագիր ստորագրի Ադրբեջանի հետ:

Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի «խաղաղարար նախաձեռնություններին» (չակերտները՝ Tert.am), այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

«Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին արձագանքել այս բարի մտադրություններին։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում արմատականները, իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինկենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ (ԱՄՆ պետքարտուղարի հետ) մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», - ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է կնքել համապարփակ խաղաղ համաձայնագիր։ Այնուհետև նա հավելել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։

Այսինքն, եթե հանրագումարի բերենք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության բովանդակությունը, ապա իրավիճակը հետևյալն է՝ Փաշինյանն իր «թավշյա» իշխանությամբ, Բաքուն ու Անկարան Հայաստանում ընդդիմության ակտիվությունը համարում են ընդդեմ խաղաղությանը սպառնացող վտանգ:

Ավելին՝ Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ամերիկացի գործընկերներին, փաստորեն, խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին էլ ավելի մեծ ուժով աջակցել: Ու ԱՄՆ-ում, փաստորեն, լավ էլ սերտել են ՆԱՏՕ-ական իրենց գործընկերոջ բարեկամական խորհուրդը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անմիջապես անցավ գործի՝ աջակցություն հայտնելով Հայաստանի իշխանություններին:

Հայաստանում պայքարի դուրս եկած քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, թե որքան կարևոր պայքար է գնում Հայաստանի ապագայի համար այս օրերին: Նրանք պետք է հաշվարկեն այս բարդ խաղի բոլոր կողմերը, որպեսզի ունենան գործընկերներ, այլ ոչ թե ավելացնեն հակառակորդներ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2835 անգամ
Լրահոս
Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am