Ալիևը կրկնել է Նիկոլ Փաշինյանի բառերը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ:
«Մենք լայնորեն քննարկել ենք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը կայցելի Հայաստան։ Համոզված եմ, որ այս այցի ավարտից հետո նա կունենա ամբողջական պատկեր։
Մեր դիրքորոշումը շատ բաց է, մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամանքի էջը», – Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը, ասել է Ալիևը։
Փաստացի Ալիևը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ գրեթե բառացի կրկնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Այնպիսի տպավարություն է, թե Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի ելույթները նույն անձն է գրում և նրանք երկուսով նույն տեքստն են կարդում: Եթե անգամ ելույթները բառացի նույն չեն, Փաշինյան-Ալիև հռետորաբանության համապատասխանությունն այնքան ակնհայտ է, որ համընկնումները չնկատել կամ պատահական համարել, ուղղակի անհնար է։
Ալիևն, ըստ էության ոտուձեռք է ընկել, քանի որ հասկանում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին օրերը իր համար պատմական շանս են՝ կնքելու վերջնական պայմանագիր, որտեղ կամարագրվի Արցախի վերջնական հանձնումը և Հայաստանից որոշակի տարածքներ զավթելու իր վաղեմի երազանքը։
Մինչ այդ՝ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, Ադրբեջանի նախագահն ասել էր, թե ինքը Փաշինյանի հետ զրույցի ժամանակ համոզվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ Ալիևի, Փաշինյանի հետ Բրյուսելում ինքը Ղարաբաղի հարց չի քննարկել, որովհետև նման հարց չկա։ «Իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպման վերջնական հայտարարությունում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է. Ադրբեջանն ընդդիմանում էր դրան: Չկա նաև «հակամարտություն» բառը։ Դա ևս բնական է, քանի որ հակամարտություն չկա, այն լուծված է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իրենք քննարկել են բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը ու, որ կարևոր է, Հայասատանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։
Հատկանշական է, որ Ալիևը չի ասել, թե Ադրբեջանը ևս Հայաստանից տարածքային պահանջներ չունի։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեռ դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած իր ռազմական ստորաբաժանումները, ինչը նշանակում է, որ Ալիևի երազած խաղաղության պայմանագրով այդ տարածքները ևս բռնազավթվելու են։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադառնալուց հետո շատ հստակ հայտարարեց, թե միջազգային հանրությունը մեզանից պահանջում է իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը և ճանաչել Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հակառակ մոտեցումը, այսինքն՝ Արցախը Ադրբեջանին չհանձնելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։
Նման պնդում Հայաստանի որևէ ղեկավար նախկինում երբևէ չի արել։ Նման պնդում արել է միայն Նիկոլ Փաշինյանը և հասկանալի է, որ Ալիևը՝ Թուրքայի բարձր հովանու ներքո անելու է հնարավոր և անհնար ամեն ինչ, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին չկորցնելու համար։
Հայկ Դավթյան

դիտվել է 2922 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am