Թուրք բնորոշման իրական նշանակությունը խճճել է ազգային արժանապատվության նվաստացման հարցում չկողմնորոշվածին

 Հայտնի դարձավ, որ ձերբակալվել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ մի քանի ամիս առաջ «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերի համար։

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս հետամուտ է լինելու ազգային արժանապատվությունը նվաստացնելուն, ազգային թշնամանք հարուցելուն ուղղված նմանատիպ դրսևորումները չեզոքացնելու համար և համարժեք միջոցներ է ձեռնարկելու` կատարված հանցագործության դեպքերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտնում է ԱԱԾ կայքը և հավելում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամկետով:

Նկատենք, որ տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ ամիսներ առաջ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե բոլոր նրանք, այդ թվում նաև Շիրակի և Արարատյան դաշտի այն բնակիչները, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, թուրք են։ Փաստորեն, թուրք բնորոշումը ազգային արժանապատվության նվաստացում է դիտվում։
Բայց չէ՞ որ Փաշինյանի քաղաքական թիմը գիշեր-ցերեկ հայտարարում է հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորման հրատապության մասին։ Այդ ինչո՞ւ են հանկարծ այդ բնորոշումից իրենց նվաստացած զգացել։ Նվաստացած ազգային արժանապատվությամբ հնարավոր չէ բարեկամություն և ընդհանրապես որևէ նորմալ հարաբերություն ստեղծել։ Նվաստացած ազգային արժանապատվությամբ հնարավոր է կառուցել միայն նոր ցեղասպանության նպաստավոր միջավայր։ Եթե ՀՀ ԱԱԾ-ն ունի այդ գիտակցումը, պետք է անհապաղ կալանքի վերցնի նաև Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին՝ հայ ժողովրդի ազգային արժանապատվության նվաստացման հաշվին թուրքերի հետ <<բարեկամություն>> սկսելու համար։ Հակառակ պարագայում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները պետք է դիտարկվեն բացառապես քաղաքական համատեքստում՝ ընդունելով, որ նա որևէ մեկին չի վիրավորել, այլ հնչեցրել է քաղաքական գնահատական, որը յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքն է։

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ-ին անպայմանորեն ձերբակալել Արմեն Գրիգորյանին՝ նրան վերագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը։ Հասկանալով այս պարզ իրողությունը՝ փորձենք թարմացնել պետության անվտանգության համար պատասխանատու կառույցի հիշողությունը։ Իշխանության և Նիկոլ Փաշինյանի մոլի պաշտպաններից մեկը՝ Ռուստամ Ավագյանը, 2020-ի նոյեմբերին արցախցիների հասցեին հնչեցրել է վիրավորական բնորոշումներ, այդ թվում նաև արտաբերել է այն բառը, որը, ըստ վերը նշված հողորդագրության, ԱԱԾ-ն դիտարկել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվության հրապարակային նվաստացում։ Նիկոլ Փաշինյանի աջակիցը ձերբակալված չէ, և սա լավագույն փաստն է այն մասին, որ Արմեն Գրիգորյանի հանդեպ քաղաքական հալածանք է իրականացվում։

Այսինքն՝ եթե դու ազգի մի հատվածին վիրավորում ես Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը պաշտպանելու համար, դու Սահմանադրությունն ու Քրեական օրենսգիրքը չես խախտում։ Իսկ եթե ընդդիմադիր ես, կարող ես հայտարարվել ժողովրդի թշնամի, ինչպես դա արվում էր նախորդ դարի 37 թվականին։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4093 անգամ
Լրահոս
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am