Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին

Վանաձորի «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին: Այս մասին հայտարարություն է տարածել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը:

Հայտարարությունում ասվում է. «Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ․


Օրվա իշխանությունը շարունակելով իրավական բանդիտիզմը հակասահմանադրական և հակաբարոյական ճանապարհով ընդունեց այնպիսի մի օրենք, որը նրանց «իրավունք» վերապահեց անարգել մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի ազատ ընտրելու իրավունքը։ Մասնավորապես, քաղաքացու քվեով ձևավորված համայնքային իշխանությունը քաղաքացուց խլվեց և հարմարեցվեց իշխող ռեժիմի քմահաճույքին։ Իշխող քաղաքական խումբն ուներ միայն մեկ նպատակ, այն է՝ միանձնյա, բոլորիս փոխարեն որոշել, թե ով կամ ովքեր պետք է կառավարեն համայնքը։

Այդ հանցավոր գործունեության շրջանակներում օրեր առաջ այս իշխանությունը Վանաձոր խոշորացված համայնքում նշանակել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Սա այն դեպքում, երբ Ավագանու գործունեությունն ապօրինի պարալիզացման է ենթարկել հենց ինքը, նույն իշխանությունը։ Մասնավորապես, իր հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի ղեկավարած խմբակի միջոցով, չարաշահելով դատական պաշտպանության իրավունքը, դատարանի նկատմամբ ակնհայտ ապօրինի ներգործության միջոցով հասել է նրան, որ Ավագանու կամքից անկախ և Ավագանու համար անհաղթահարելի եղանակով արգելվել է Ավագանու գլխավոր լիազորության՝ համայնքի ղեկավար ընտրելու իրացումը։ Մեզ համար այս հանցավոր գործարքի նպատակը հենց սկզբից էր պարզ, ինչի մասին ամիսներ շարունակ հանրությանն իրազեկում էինք։

Այս պայմաններում «Հայրենիք» խմբակցությունը հայտարարում է, որ

1. Չի մասնակցելու Ավագանու նիստերին, մինչև չվերականգվի օրինականությունը։

2. Սկսելու է խորհրդակցություններ բնակիչների հետ մեր սիրելի համայնքում ժողովրդավարությունը վերականգնելու ուղղությամբ:

3. Գործադրելու է ամեն ջանք Վանաձորի, Գուգարքի, Դարպասի և Շահումյանի բնակիչների կամքը իրականություն դարձնելու համար:

Սիրելի ընկերներ, Չե՛նք վհատվում:

Ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է:

Մենք պատվախնդիր ժողովուրդ ենք: Մեր իրավունքների և մեր ազատությունների համար պայքարում լինելու է մեկ հաղթող՝ դա Վանաձոր համայնքի ամբողջ բնակչությունն է»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1629329674114680&id=100011129897799

դիտվել է 393 անգամ
Լրահոս
Ինքը մի մեծ բանդա ունի, որոնք թիրախավորված աշխատում են, բողոքում այս կամ այն ալիքի ու էջի դեմ․ Անժելա Թովմասյան Տրամաբանական է, որ Փաշինյանը Հայելու մեջ իրեն տեսնելով պիտի ընկներ ցնցումների մեջ և փորձեր ճնշումների ենթարկել Ավերողին թողել, ավերմունքի դեմ խոսողին են ուզում բռնել` խելքի աշեցեք Դատարանը վարույթ է ընդունել Սորոսի հայաստանյան հիմնադրամի լուծարման պահանջով հայցադիմումը. ՀՀ ԱՆ-ն ներգրավված է որպես երրորդ անձ Նոր քրեական դատավարության օրենսգրքով անընդհատ երկարացվող 2-ամսյա ժամկետի ռեժիմը չի գործում. Ռուբեն Մելիքյան Թրքասեր Արսե'ն, հետաքրքիր է, եղբորդ կամ որդուդ, եթե թուրքը մորթի, կրկին նույն թրքամետ զառանցանքներով հանդես կգա՞ս... Թուրքիայի ԱԳՆ-ն` Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի չորրորդ հանդիպման մասին Հուլիսի 4-ին՝ 10:30-ին հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ Վարդեւանյան Պատրաստակամությունս եմ հայտնում թե՛ իրավական, թե՛ քաղաքական իմաստով աջակցել Անժելա Թովմասյանին Կեցցե՛ս, Անժելա... Վերջապես նիկոլականների համույթն էլ սկսեց գնահատել քեզ... Տեղապտույտը հենց ձեր «խաղաղության» օրակարգն է Չի հաջողվելու, հետ կանգնեք այդ կործանարար գործողություններից Այս թրքահաճո, ադրբեջանամետ, ստահոտ, անգրագետ և հակահայկական հայտարարության հետքերով ԱՆՊԱՅՄԱՆ պետք է «գնան» համապատասխան ծառայությունները. Արման Աբովյան էրդոհան-ալիև-փաշինյան տրիոն Հայաստանում թիրախավորել է բոլոր այն անհատներին, ովքեր փորձում են ըմբոստանալ իրենց Հայաստանակործան ծրագրերին Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին Արտամարմնային բեղմնավորմամբ չօգտագործված սաղմերը կարող են տրամադրվել կարիքն ունեցող զույգերին.Ռոբերտ Հայրապետյան Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Պետական դավաճանության գործը կարճվեց Ովքեր են Ալեքսանյանի դստեր հարսանիքի հյուրերը Էշով տղան ազատ է արձակվել «Տեսնես ո՞ւր մնացին»․ Սուրեն Սարգսյանը՝ Հայաստան չժամանած կոնգրեսականների մասին Տեղապտույտը հենց ձեր «խաղաղության» օրակարգն է․ Արսեն Բաբայան Բայրամովն առաջիկա օրերին կայցելի Իրան Նիկոլը ցույց է տալիս աշխարհին, որ իբրև թե հայ ժողովրդի համար դավաճանությունը «նորմալ երևույթ» է. Զաքարյան Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը: Հուլիսի 1-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը Հուլիսի 1-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը: Հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է զոհված զինծառայողի մայր Լիդա Առուշանյանը: Հունիսի 29-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների հարազատները Հունիսի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազգային օրակարգ կուսակցությունից Հայկ Փայտյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը Հունիսի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Զոհրաբյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը Հունիսի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հեռուստամեկնաբան Լիլիթ Մելքոնյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub