Մի արա այդպես, պարոն Հայ Ոստիկան

Ապօրինություններով զբաղվող ոստիկանության պահանջներն ինչպե՞ս կարող ենք այսուհետ օրինական համարվել: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел:
Պարոնայք ոստիկաններ, եթե ավտոերթի խաղաղ ակցիան օրինական չէր, ինչո՞ւ հենց առաջին օրը բերման չենթարկեցիք վարորդներին: Ինչո՞ւ էիք չորս-հինգ օր շարունակ, միևնույն օրինական ակցիաները հանգիստ ուղեկցում (ձեր լիազորությունների շրջանակներում), իսկ այսօր հակարծ որոշեցիք բիրտ ուժ կիրառել վարորդների նկատմամաբ: Վստահ եմ, որ դուք էլ լավ գիտեք, որ երթը օրինական էր, իսկ ձեր գործողությունները՝ լրիվությամբ ապօրինի:
Բացատրությունը մեկն է պարոնայք ոստիկաններ. ձեր քաղաքական ղեկավարը ծայրաստիճան վախեցած է ու ձեր ծառայությունն է չարաշահում: Ձեր անիմաստ գործողություներով իզուր մի բարկացրեք ժողովրդին, մի թշնամացեք ինքներդ ձեր խղճի հետ: Մի քանի ժամով, անիմաստ մի խանգարեք ազգային արժանապատվության, պետության ապագայի համար փողոց դուրս եկած մարդկանց արդար գործը: Ի՞նչ եք կարծում, վախեցրեցի՞ք նրանց, թե՞ դրանով ինչ-որ հարց եք լուծում: Ոչ մի հարց էլ չեք լուծում, բացի ձեր խղճուկ քաղաքական ղեկավարին և Ալիևին կարճ ժամանակաով գոհացնելը:
Մի արա այդպես, պարոն Հայ Ոստիկան:
Հ.Գ.
Վերջերս միջին օղակի սպայակազմում ծառայող, մի ոստիկան (անունը հասկանալի կերպով չեմ տալիս), ում շատ հարգանքով եմ վերաբերվում, պատմեց հետևյալը:
Խաղաղ երթ անող և ընթացս փողոց փակող ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո, այդ ոստիկանը շատ լուրջ զրույց է ունեցել տանը՝ իր երեխաների հետ: Ոչ մի կերպ չի կարողացել բացատրել իր երեխաներին, թե ինչո՞ւ են խոչընդոտել ակցիայի մասնակիցներին, ովքեր պահանջում են չհանձնել իրենց երկիրը թշնամուն, ովքեր պահանջում են, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում: Երբ իր ավագ որդին հարցրել է, վստա՞հ է, որ Նիկոլը չի հանձելու Արցախն ամբողջությամբ, ոստիկանը կարկամել է:
Տվյալ իրավիճակում՝ “տուն պահելու կամ կուրորեն հրաման կատարելու” մասին արդարացումները, նույնիսկ տանեցիների աչքերի մեջ ընդունելի չէ:

Արտակ Զաքարյանի գրառումը

դիտվել է 700 անգամ
Լրահոս
Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am