Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալիևի պահանջը

 Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գաղտանազերծեց Հայաստանի 6 առաջարկությունները, որոնք շուրջ մեկ շաբաթ առաջ փոխանցվել են ադրբեջանական կողմին` ի պատասխան նրանց կողմից ավելի վաղ ներկայցված 5 առաջարկությունների։

Հայկական կողմի լրացում-առաջարկները հետևյալն են․
ՀՀ֊ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ։
Հայկական կողմի համար հիմնարար է ԼՂ-ի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։
Հայկական կողմը կարևոր է համարում նոյեմբերի 9-ի, հունվարի 11֊ի և նոյեմբերի 26֊ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։
Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ՝ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու։
Բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Ուշագրավ է, որ հայկական կողմի պատասխան առաջարկներում բացակայում է <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում>> առաջարկը։ Բացի այդ՝ օգտագործված է ոչ թե <<Լեռնային Ղարաբաղի հանրապետություն>>, այլ՝ <<Լեռնային Ղարաբաղ>> ձևակերպումը։
Սա թերևս նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ի գիտություն է ընդունել <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման նշաձողի իջեցման մասին Ալիևի պահանջը և իսպառ ու վերջնական հրաժարվել է ինքնորոշման իրավունքից։ Տարածքային պահանջներ չունենալու մասին կետը առնվազն տարակուսելի է․ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզում՝ Սոթք-Խոզնավար հատվածում, ինչպես նաև Սյունիքի մարզում՝ Սև լճի հատվածում, ադրբեջանական զինված ուժերը հատել են ՀՀ ինքնիշխան տարածքը։ Այսինքն՝ Փաշինյանը համակարեպվե՞լ է այդ մտքին, չի՞ ուզում այդ տարածքները հետ պահանջել։
Եվ ամենակարևորը՝ Հայաստանը անգամ չի էլ ակնկալում, որ Ադրբեջանը հարգանքով կվերաբերվի ՀՀ տարածքային ամբողջականության և ռազմական ոտնձգությունների չդիմելու սկզբունքին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերում չի նշվում, թե ադրբեջանական կողմը Հայաստանից տարածքային պահանջներ չունի։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելու վերաբերյալ կետին․ հատկապես այս փուլում Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս է պատկերացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների համատեղ միջնորդական առաքելությունը։ Սա ըստ էության ձախողված սկզբունք է։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4114 անգամ
Լրահոս
«Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am