Ալիևը սպասում է Հայաստանի ընդդիմության տապալմանը

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից մի քանի թեմաների շուրջ հայտարարությունները կարելի է «սառը ցնցուղ» համարել, եթե դիտարկենք Հայաստանի տեսանկյունից: Բայց քանի որ Հայաստանում իշխում է անողնաշար իշխանություն, որի համար Հայաստանի շահ ասած՝ ոչ մի նշանակություն չունի, Բաքվից հայտարարությունների այս տոնայնությունը օրինաչափ է դարձել...

Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը ներկայացրեց Հայաստանին խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքները. Հայաստանը հայտարարեց, որ այդ սկզբունքներն իրենց հարմար չեն, երեկ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին Հայաստանի 6 առաջարկների մասին. «Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը տեսան Հայաստանի ընդունած փաստաթուղթը։ Սակայն եթե նայեք փաստաթղթին, ապա այն առաջարկներ կոչել չի կարելի։ Ներկայացման պահին այդ փաստաթուղթն Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմի արձագանքի տեսքով էր։ Ես կարող եմ թվարկել արձագանքի այդ 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք եզրակացություն անել, թե որքանով դրանք կարելի է առաջարկություն անվանել»:

Այսինքն, Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ներկայացրածն այնքան էլ առաջարկություն չի, հետևաբար՝ ուժի մեջ են իրենց 5 կետերը:

Հաջորդը, Բայրամովը հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում ժամանակավոր են տեղակայված, ընդ որում Բայրամովը հետևյալ ձևակերպմամբ է հանդես եկել. «խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում և այնտեղ կշարունակեն իրենց գործունեությունը»: Այսինքն, մի որոշ ժամանակ անց, Բաքուն չի համաձայնելու ռուս խաղաղապահների ներկայության երկարացմանը:

Իսկ այժմ ամենահետաքրքրականը: Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի ընդդիմությանը, փաստ, որը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, թե Հայաստանի իշխանությունն ինչպիսի «նվեր» է Ադրբեջանի իշխանության համար: Ըստ Բաքվի՝ Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրն անդունդ են տանում: Սա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերն են. «Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայկական հասարակությունում բավական հայտնի դեմքեր են։ Այդ անձինք երկար տարիներ, մոտ 30 տարի, կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել են պատրանքներով և այսօր Հայաստանն անդունդ են տանում։ Դա հանուն իշխանության պայքարի անքակտելի մասն է, նորից ցանկանում են բարձրացնել Ղարաբաղի թեման։ Մենք, հասկանալի է, հետևում ենք այդ գործընթացներին։ Լայն հանրային սատարման մասին այնտեղ խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում անգամ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հայկական հասարակությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից և պատրանքներից»,- ասել է նախարարը։

Այսինքն, Բաքվում էլ հույսեր են փայփայում, որպեսզի հանկարծ ընդդիմությունը չհաջողի...

Ահա, այն պատկերն, որն ունենք Փաշինյանի հետ բանակցող ադրբեջանական կողմի դեպքում:

Բաքվում սպասում են Հայաստանի ընդդիմության տապալմանը, Ադրբեջանը չի երկարաձգելու ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, որովհետև Բաքուն ի դեմս Նիկոլ Փաշինյանի ունի «բանակցող», որի համար Բաքվի առաջարկները, սկզբունքները անքննելի են:

Զուգահեռ այս ամենին ստացվում են Բաքվի ու Անկարայի կողմից ԼՂ-ի շուրջ ամրանալու մասին լուրեր: Թուրքիայի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում օկուպացված հայկական Շուշիում հյուպատոսություն բացելու հարցով: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին լրագրողներին ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ-ների միջև բանակցություններ են ընթանում Շուշիում հյուպատոսություն բացելու վերաբերյալ:

Ադրբեջանի «Սահմանապահ մարմինների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել։ Նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Այդ փոփոխության համաձայն՝ պետական սահմանային ծառայության կանոնակարգում նաև օդային օպերացիաների հատուկ ուժեր են ավելացվել։ Համապատասխան փոփոխություն է կատարվել նաև «Սահմանապահ մարմինների մասին» օրենքում։

Մինչ այժմ Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովվում էր արագ արձագանքման ուժերի, առափնյա պահպանության և սահմանային հսկողության կողմից։ Այժմ այս ցանկին ավելացվում են նաև օդային օպերացիաների հատուկ ուժերը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3088 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am