Նիկոլ Փաշինյանի խոսուն լռությունը հայկական 8 գյուղերի հանձնման մասին

 Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովը, ի թիվս այլ հարցերի, պետք է քննարկի նաև Տավուշի մարզի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշենը՝ Քյարքին, Ադրբեջանին վերադարձնելու հարցերը։

Տավուշի մարզի նշված գյուղերին ադրբեջանական կողմը Ղազախի շրջանի ադրբեջանական 7 անկլավային գյուղեր է անվանում։ «Ղազախի 7 շրջանների, Քյարքիի հետ կապված հարցերը, և այս թեմայի հետ կապված հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում: Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, թե այդ տարածքները Ադրբեջանինը չեն: Այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը պահանջում է սահմանազատման գործընթաց և կքննարկվի սահմանազատման պահանջներին համապատասխան ու դրա շրջանակներում: Այդ հարցերը կքննարկվեն ու կլուծվեն»,- «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Խալաֆովը։

Փաստացի Բաքուն Հայաստանից 8 գյուղ է պահանջում։ Հատկանշական է, որ ադրբեջանցի պաշտոնյան որևէ բառ չի արտաբերել ադրբեջանական կողմում մնացած հայկական Արծվաշենի մասին, որ ժամանակին Գեղարքունիքի մարզի կազմում է եղել։ Չի նշվում նաև, թե սահմանազատման ժամանակ խորհրդային շրջանի որ քարտեզներով են առաջնորդվելու։ Նշված գյուղերը խորհրդային շրջանի առաջին և վերջին քարտեզներով եղել են Հայաստանի կազմում։ 

Ավելին, հաջորդաբար Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը բացահայտել է, թե ինչ սկզբունքներ է առաջ քաշել Երևանը խաղաղության բանակցություններ սկսելու համար: Բայրամովը հայտնել է, թե Երևանից ստացած փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից: Ընդամենն ընդգծվում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է համահունչ լինի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։ Հայկական կողմը, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, պատրաստ է բանակցել Բաքվի հետ, և այդ հարցով դիմել է Մինսկի խմբի համանախագահներին:
«Եթե նայենք այդ փաստաթղթին, կտեսնենք, որ դրանք չեն կարող առաջարկներ կոչվել: Այդ փաստաթուղթը ներկայացվել է հայկական կողմի արձագանքի տեսքով Ադրբեջանի առաջարկներին: Ես կարող եմ թվարկել այդ 6 կետանոց արձագանքի որոշ կետեր և դուք էլ կարող եք եզրակացնել, թե որքանով կարելի է դրանք առաջարկներ համարել», - ասել է Բայրամովը:

Ողջ օրվա ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից Բաքվից հնչած սադրանքների առնչությամբ որևէ մեկնաբանություն չի հնչել, որևէ գնահատական չի տրվել։ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը չի բացահայտում, թե ինչ առաջարկներ է ներկայացրել, որևէ բառ չի ասվել, թե արդյոք բանակցությունների սեղանին դրված են վերը նշված գյուղերի հարցերը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանը միայն հայտարարել է, թե Երևանի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և արցախահայերի իրավունքների ու անվտանգության հարցը։ Իսկ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում է սպասվում, քանի որ դա, ինչպես ավելի վաղ նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջազգային հանրության պահանջն է։

Բաքվից հնչել է նաև Հայաստանի ներկա իշխանությանն աջակցելու և Փաշինյանի թիմի քայլերն ամեն գնով արդարացնելու հերթական հայտարարությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները և նշել, որ բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրն անդունդ են տանում։
«Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայկական հասարակությունում բավական հայտնի դեմքեր են։ Այդ անձինք երկար տարիներ, մոտ 30 տարի, կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել են պատրանքներով եւ այսօր Հայաստանն անդունդ են տանում։ Դա հանուն իշխանության պայքարի անքակտելի մասն է, նորից ցանկանում են բարձրացնել Ղարաբաղի թեման։ Մենք, հասկանալի է, հետեւում ենք այդ գործընթացներին։ Լայն հանրային սատարման մասին այնտեղ խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում անգամ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ հայկական հասարակությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից եւ պատրանքներից»,- APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Բայրամովը։ 

Այնպիսի տպավորություն է, թե տեքստի հեղինակը ՔՊ-ական որևէ պատգամավոր է՝ հռետորաբանության բացարձակ նմանության պատճառով։

Հասկանալի է, որ պաշտոնական Բաքուն խնդիր ունի բանավոր պայմանավորվածությունները մինչև վերջ կյանքի կոչել և այդ նպատակը մինչև վերջ իրագործելու համար նրանց առավել քան անհրաժեշտ է, որ Հայաստանում իշխանության ղեկին լինի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ որ անկլավների հերթը մի օր գալու է, ասվել և խոսվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի թղթի ստորագրումից անմիջապես հետո։ Նիկոլ Փաշինյանի խոսուն լռությունը փաստում է, որ այդ օրը շատ մոտ է։ 

 

 Հայկ Դավթյան

 

դիտվել է 1999 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am