Նոր մերժում ու ապտակ Ալիևից՝ Հայաստանի իշխանությանը

Հայաստանի իշխանություններն այդպես էլ համառորեն չհստակեցրեցին, թե ինչ պայմաններով են պատրաստ խաղաղության բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ...

Բաքուն սեփական հինգ առաջարկներն արդեն հրապարակել է, Երևանը՝ դեռ ոչ։

Երկրորդ ամիսն է Հայաստանի իշխանությունը չի հստակեցնում, թե ինչ պայմաններով է պատրաստ խաղաղության բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Բաքուն սեփական հինգ առաջարկները կետ առ կետ դեռ մարտին հրապարակել է, Երևանը՝ դեռ ոչ, ավելին՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անցյալ շաբաթ հայտնեց, թե Հայաստանն էլ 6 կետ է առաջարկել ու իբր կողմերի միջև արդեն կա փոխըմբռնում։

Պաշտոնական Երևանի հայտարարություններից, մինչդեռ հստակ չէ՝ հայկական կողմը բացառո՞ւմ է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Ընդդիմադիրները վստահ են, որ երբ Փաշինյանը խոսում էր կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, հենց դա նկատի ուներ։

Բաքուն մի քանի օր լռեց, և ահա այսօր պարզ դարձավ, որ Արմեն Գրիգորյանի նշած «փոխըմբռնումը» չկա: Ադրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում, այսօր ասել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, որը հարկ է համարել հիշեցնել, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին և սահմանագծման գործընթացին։ Խալաֆ Խալաֆովը նշել է, որ խաղաղ պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկությունների հիման վրա։

Գումարած այս «նորությանը» Ադրբեջանի արտգործնախարարն էլ իր հերթին այսօր հայտնել է, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են սահմանազատման հանձնաժողովի կազմի շուրջ...

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և անվտանգության համատեղ հանձնաժողովի կազմի շուրջ։

«Ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմակերպել։ Հաշվի առնելով սահմանազատման գործընթացի մի շարք առանձնահատկություններ և տարբերություններ՝ մեր առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այն ղեկավարվի ավելի բարձր մակարդակով։ Ադրբեջանական կողմի առաջարկն այն էր, որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը ղեկավարողը լինի փոխվարչապետի մակարդակով», - ասել է նա։

Բայրամովի խոսքով՝ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել հանձնաժողովի կազմի շուրջ։ «Հայկական կողմն ընդունել է մեր առաջարկը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովի կազմի շուրջ։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, առաջին հանդիպումը դեռ չի կայացել։ Մենք պատրաստ ենք հանդիպմանը», - հավելել է արտգործնախարարը։

Բաքվից, այսպիսով, հերթական մերժման մասին լուր ստացանք: Ավելին՝ Ալիևի իշխանություններն ասացին Փաշինյանի իշխանությանը, որ իրենց հետ պետք է բանակցեն իրենց սեփական օրակարգով ու իրենց սեփական սկզբունքներով:

Այս լեզվով խոսում Ալիևը Փաշինյանի իշխանության հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3233 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am